Զախարովան անդրադարձել է Ալիևի հայտարարությանն ու Նժդեհի հուշատախտակի քանդման պահանջին
![]() 303 Հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ., 20:50 Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե Արցախը Ադրբեջան է և բացականչական նշան»։ Նա ընդգծել է, որ ինքն Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղարը չէ և չի կարող իմանալ, թե ինչ նկատի ուներ Ալիևը՝ արտահայտվելով այս կամ այն հարցերի մասին։ «Մենք կարող ենք տալ մեր գնահատականը, այլ ոչ թե մեկնաբանել: Մենք տեսնում ենք մեծ քանակությամբ քաղաքական հայտարարություններ, որոնք արվում են երկու կողմերից՝ Երևանի և Բաքվի, ղարաբաղյան կարգավորման թեմայով: Մենք ելնում ենք այն բանակցային օրակարգից, որն ունենք սեղանին: Ռուսաստանն աշխատում է կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև համաձայնեցված փաստաթղթերով։ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը նաև անդրադարձել է հայ ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի մասին մամուլում տարածված այն հաղորդագրություններին որ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի բնակիչները պահանջում են հայկական եկեղեցու տարածքից ապամոնտաժել Նժդեհի հուշատախտակը: Զախարովան պատասխանել է, որ Ռուսաստանում եկեղեցին առանձնացված է պետությունից: «Մեր տեսակետից մենք տվել ենք ինչպես ճեպազրույցների ձևաչափով, այնպես էլ արտգործնախարարության հատուկ զեկույցում: Մեր գնահատականը տեղին է, եթե մոտենանք պատմության տեսանկյունից»,- ասել է Զախարովան: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
