Լարիսա Ալավերդյանը կոչ է անում պատգամավորներին՝ պայքարել հայհոյանքների դեմ
![]() 221 Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ., 13:15 Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը «ՀՀ իրավական մարտահրավերները և հնարավոր լուծումները» խորագրով քննարկման ժամանակ, անդրադարձավ սոցցանցերում հայհոյանքներին: «Հիմա ի՞նչ է, չենք կարո՞ղ դրա դեմն առնել: Ես ընդունում եմ, որ որևէ անձի նկատմամբ հայհոյանքը, որը գրվում է, հրապարակվում է՝ Հայաստանի հանդեպ արտահայտած հայհոյանք է: Եթե մենք մեզ ընկալում ենք որպես կիրթ հասարակություն, ապա, կարծում եմ, որ ամեն մեկս իր ուժի չափ պետք է արտահայտվի դրա մասին և վերջ դրվի այն երևույթին, որն ամբողջովին աղավաղում է հայության, Հայաստանի և հայեցի հասարակարգի պատկերը»,- կարծիք հայտնեց նախկին օմբուդսմենը՝ դիմելով Ազգային ժողովի պատգամավորներին: «Ես հիմա դիմում եմ խորհրդարանականներին՝ կոչ անելով, որ իրենք օր առաջ, ժամ առաջ արտահայտվեն և հրապարակայնորեն կոչ անեն՝ վերջ դնել այդ երևույթին: Ինչ վերաբերվում է «Իմ քայլը» խմբակցությանը, ես որպես կյանքի ճանապարհ անցած մարդ, հորդորում եմ չսպասել, որ բանը հասնի առաջնորդին»: Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ հայհոյանքներն իրականացվում են ցուցադրական՝ «հայտնի մանիպուլյատիվ տեխնոլոգիաներով, որպեսզի ազդեն հանրային գիտակցության վրա, ինչը նշանակում է, որ մեր 30 տարվա արածը չենք կարողանում արժևորել և գնահատել»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
