«Թող վայնասուն չբարձրացնեն. հանրությունը գիտի՝ ով ով է». Արման Բաբաջանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կարծիքով՝ որևէ արտառոց բան չկա, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հորը և դուստրերը կանչվել են ԱԱԾ հարցաքննության. «Ես կարծում եմ՝ հակառակը, պետք է Հրայր Թովմասյանն ինքը նախաձեռներ, որպեսզի իր բոլոր ազգականները ներկայանային ԱԱԾ, և եթե ինքը որևէ թաքցնելու բան չունի, որովհետև հրապարակումները եղել են մամուլում և, ըստ ամենայնի, այդ մամուլի հրապարակումների շրջանակում է հարցաքննությունը»,-Factor TV-ի եթերում ասել է Բաբաջանյանը:
Նրա խոսքով՝ այս գործընթացներում հետապնդման որևէ նշան չկա, ինչպես հայտարարում են մի խումբ իրավապահներ. «Մենք այնպիսի հետապնդումներ ենք տեսել… ես կարծում եմ՝ այստեղ ոչ մի հետապնդման նշան չկա, թող վայնասուն չբարձրացնեն, և բողոքի, այսպես կոչված, ակցիաները ոչինչ չեն ասում: Մանավանդ, հանրությունը գիտի՝ ով ով է, հանրությունը շատ լավ գիտի Հրայր Թովմասյանի գործած հանցանքի չափը, և կարծում եմ, որ ԱԱԾ-ն բավարար հիմքեր ունի՝ առնվազն այս պահին քննության առարկա դարձնելու մամուլում տեղ գտած հրապարակումների իսկությունը»,-ասել է պատգամավորը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը»․ Վահե Հովհաննիսյան
5703:06
«Ընտրությունները ցույց տվեցին, որ ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Էդուրադ Շարմազանով
8001:06
«Ալեն Սիմոնյանը մի բան գիտեր, երբ ասում էր՝ ՀՀ-ն Ադրբեջանի անվտանգության երաշխավորն է, Ադրբեջանը՝ ՀՀ-ի»․ Արեգ Սավգուլյան
9200:36
«Ամեն օր է զիջման պրոցեսը և ՀՀ քաղաքացիների դեմ ծավալվող դավադրությունը․ դիմադրություն է պետք սկսել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
8500:12
«Ինչ է կատարվում երկրի հետ՝ փաշինյանական բեմի կուլիսներում»․ Արման Աբովյան
87Երեկ, 23:36
«Բաքվի այս քայլից հետո Թեհրանում էլ ավելի լրջորեն կգնահատեն ԹՐԻՓ-ի վտանգները»․ Արմեն Այվազյան
96Երեկ, 23:18
«Հետաքրքրվե՞լ են, թե ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն ինչու էր մեկնել Բաքու»․ Հակոբ Բադալյան
84Երեկ, 22:18
«ՀՀ սահմանների հարևանությամբ մասշտաբային զորավարժություններ են սկսվել»․ Արա Պողոսյան
95Երեկ, 21:54