Ոսկու հանքում, որտեղ զոհվել է 15 մարդ, բանվորներին պահել են ստրկական պայմաններում

Ինչպես հայտնի է, Կրասնոյարսկի երկրամասում «Սիսիմ» ոսկու հանքում տեղի է ունեցել երկու ամբարտակների փլուզում: Հանքի նախկին աշխատողներից մեկը RenTv-ին պատմել է, թե ինչպիսի ստրկական պայմաներում են իրենց պահել: Զոդող վարպետի խոսքերով՝ ընտանիքին կերակրելու համար աշխատողներն ամեն օր ստիպված են եղել վտանգել իրենց կյանքը: Բողոքողներին վռնդել են աշխատանքից: Հեռացողներն ստիպված են եղել միայնակ անցնել տայգայով՝ տուն հասնելու համար: Տղամարդիկ անտառով 20 կմ ճանապարհ են կտրել՝ մոտակա գյուղ հասնելու համար: Ընդ որում, աշխատանքից ազատվողներին ոչ մի կոպեկ չեն վճարել:
Հանքում անվտանգության նորմելը չեն պահպանվել: Այդ անտանելի պայմաններում աշխատողները ոչ միայն աշխատել են, այլև՝ ապրել ցուրտ վագոններում կամ խիճիթներում՝ զուրկ որևէ հարմարությունից:
«Սիսիմ» ոսկու հանքը մտնում է «Սիբզոլոտո» հոլդինգի կազմի մեջ: Վերջինի ստորաբաժանումներում իրականացվող ստուգումները երևան են հանել բազմաթիվ խախտումներ:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Շչյոտկինո ավանում տեղի է ունեցել միաժամանակ 2 ամբարտակի փլուզում: Ջրի հոսքը տարել է բանվորների ժամանակավոր կացարանները, որոնցում ապրելիս է եղել ավելի քան 70 մարդ: Նրանցից 15-ը մահացել է, 2-ը հոսպիտալացվել է, 5-ը համարվում է անհետ կորած:
Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ, առգրավվել են ընկերության փաստաթղթերը: Այսօր արդեն հայտնի է դարձել տնօրեն Մակսիմ Կովալկովի, ղեկավարի ու լեռնային մասնաճյուղի վարպետի ձերբակալության մասին: Նրանք կհարցաքննվեն:

«Ադրբեջանն ընդլայնում ու ամրապնդում է դիրքերը Ջերմուկի հատվածում». Դավիթ Գալստյան (լուսանկար)
5617:48
«ԱԺ-ում քպ-ն ստեղծեց «քննիչ հանձնաժողով»՝ ՀԱԵ հալածանքը շարունակելու նպատակով». Ռուբեն Մելիքյան
5817:18
«Բնակավայրերի ոչնչացումը, բնական պաշարների գերշահագործումը և կլիմայի փոփոխությունը սպառնում են կենդանական աշխարհին». Լևոն Ազիզյան
6716:36
«Flydubai-ի միջադեպը կազմակերպված էր՝ մեղքը Թեհրանի վրա բարդելու համար». Բաղայի
11116:07
«Նախատինքի կես խոսք իսկի չեն ասել զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են ձեռքը կրծքին դրած». Հակոբ Բադալյան
6815:36
Պայքարում են՝ ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
8015:00
«ԱԺ ընտրություններից առաջ սահմանագոտու բնակչությանը խաբեցին տանիքների ծածկը փոխելու ծրագրով, այն մնաց թղթի վրա». Ոսկան Սարգսյան
7614:12
«Մեռելի փող ուտող իշխանություններ». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7913:48