«ՀՀ վարչապետի թեզն առնվազն խորթ չէր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի համար». Անդրանիկ Քոչարյան
![]() 287 Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ., 14:15 Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում. ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 65-րդ նստաշրջանին նման պնդում է արել այդ կառույցի ղեկավար Ստոլտենբերգը: Նա ևս մեկ անգամ շեշտել է՝ ափսոսում է, որ այդ խնդիրը մինչ այժմ լուծված չէ խաղաղ ճանապարհով: Այս մասին հոկտեմբերի 21-ին հայտարարել է նստաշրջանի մասնակից հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Մեր հարցում կար ՀՀ վարչապետի այն թեզը, որ պետք է գտնել մի լուծում, որը պետք է բավարարի ՀՀ-ի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին: Իմ, նաև հանձնաժողովի անդամների տպավորությամբ՝ այդ շեշտադրումը Ստոլտենբերգի համար խորթ չէր: Առնվազն խորթ չէր այդ գաղափարը, որը հետագայում պետք է ստանա իր քաղաքական ուղեգիծն ու ձևակերպումները, որպեսզի դա ունենա հնարավորություն որպես ձևաչափ օգտագործել Մինսկի խմբի անդամների կողմից»,- նշեց Ա. Քոչարյանը: Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 65-րդ նստաշրջանն անցկացվել է հոկտեմբերի 11-14-ը Լոնդոնում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
