«Կոչ եմ անում Արսեն Բաբայանի փաստաբաններին հրապարակել, թե դատարան ներկայացված փաթեթի մեջ առկա է արդյոք Առուշան Հակոբյանի ցուցմունքը». Գոհար Մելոյան
![]() 390 Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ., 12:25 Իրավաբան Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հատուկ քննչական ծառայության հոկտեմբերի 22-ին տարածած հաղորդագրության համաձայն՝ Գագիկ Հարությունյանի ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին դիմումը Սահմանադրական դատարանի աշխատակազմի ընդհանուր բաժնից ելքագրվել և աշխատակազմի ղեկավարի միջոցով ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանին է հանձնվել 2018-ի մարտի 5-ին, մինչդեռ՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պաշտոնապես ստացած չլինելով Գագիկ Հարությունյանի հիշյալ դիմումը, 2018թ. մարտի 2-ին ապօրինի ստորագրել և հանդես է եկել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությամբ: Այսինքն՝ ըստ Հատուկ քննչական ծառայության՝ Արա Բաբլոյանն օբյեկտիվորեն չէր կարող 2018-ի մարտի 2-ին հրապարակել Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը ներկայացնելու վերաբերյալ հայտարարությունը: Վերոնշյալն ուղղակիորեն հերքվում է Սահմանադրական դատարանի նախկին աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանի՝ սույն թվականի հոկտեմբերի 22-ին «Հրապարակ» լրատվական կայքում հրապարակված հարցազրույցում: Պարոն Հակոբյանը նշում է, որ նախ հարցաքննվել է սույն գործով, ապա հայտնում իր ցուցմունքի բովանդակությունը: Այսպես՝ մեջբերում նշված հարցազրույցից. Հարց – Իսկ այդ գրության մասով կոնկրետ ի՞նչ եք ասել, Դո՞ւք եք ուղարկել այն ԱԺ և ե՞րբ եք ուղարկել: Պատասխան - Ես ցուցմունքում գրել եմ, որ ես ամսի 2-ի առավոտյան առձեռն ուղարկել եմ աշխատողներից մեկի միջոցով: Այսինքն՝ Սահմանադրական դատարանի նախկին աշխատակազմի ղեկավարի (անձը, ով պատասխանու է Սահմանադրական դատարանի պատշաճ փաստաթղթաշրջանառության համար) ցուցմունքի համաձայն՝ 2018-ի մարտի 2-ի առավոտյան ՍԴ նախագահի հրաժարականի դիմումը մուտքագրվել է Ազգային ժողով, ինչպես և մակագրված է Աժ-ում համապատասխան փաստաթղթերի վրա: Այդ դեպքում, հարց է առաջանում՝ նման ցուցմունքի պարագայում այդ ինչ փաստական տվյալի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունը կարող էր որոշել, որ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը ելքագրվել Սահմանադրական դատարանից միայն մարտի 5-ին, այսինքն՝ երեք օր հետո, այլ ոչ թե մարտի 2-ին, ինչպես պնդում է Առուշան Հակոբյանը, և ինչպես արձանագրված է Ազգային ժողովում: Հ. Գ. Նման պայմաններում կոչ եմ անում Արսեն Բաբայանի փաստաբաններին հրապարակել, թե Արսեն Բաբայանի կալանավորման վերաբերյալ դատարան ներկայացված փաթեթի մեջ առկա է արդյոք Առուշան Հակոբյանի ցուցմունքը, քանի որ դրա բացակայությունն հերթական անգամ հավաստելու է «քրեաիրավական գործընթացի» կանխակալությունը և Արսեն Բաբայանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը: Հ. Գ. 1. Գագիկ Հարությունյանը 2018թ. փետրվարի 28-ին ընտրվել էր Բարձրագույն դատական խորհրդի անդամ, որի հաջորդ օրը տրամաբանականորեն, ներկայացրել էր հրաժարականի դիմում»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
