«Փաշինյան Նիկոլին եմ դիմում՝ ռեժիմը կեղծիք է գրել». Արմեն Բիլյան
![]() 356 Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ., 12:35 «Սասնա ծռերի» գործով դատավարության ավարտին խոսք տրվեց ամբաստանյալ Արմեն Բիլյանին: «Երեք տարի 3 ամիս դատավարություն է գնում: Որ պահին պետք է եղել՝ հանրային պաշտպան փոխեն, հանրային պաշտպան բերեն, անկախ նրանից՝ գործերին ծանոթ է եղել, ծանոթ չի եղել, բողոքել եմ, ասել եմ, որ չեմ ուզում հանրային պաշտպան, պարտադրել եք, որ հանրային պաշտպան լինի: Հիմա մարտավարական այս հնարքներով, միտումնավոր դատերը հետաձգելով, ինչի՞ եք հասնելու»,- նախագահող դատավոր Պետրոս Մակյանին հարց ուղղեց Ա. Բիլյանը: Վերջինս փորձեց ճշտել, թե «միտումն» ո՞ւմ կողմից է եղել: «Թեկուզ հանրային պաշտպանների կողմից, որ Դուք էլ լավ գիտեք՝ էսքան ժամանակ դատավարություն եք անում պարոն Մակյան, երբ պետք է եղել՝ փոխել են, ծանոթ եղել է գործին, թե ոչ, ասել եք՝ ոչինչ, թող մնա պաշտպան: Իմ կարծիքը հաշվի չեք առնում, դրանից եմ բողոքում»,- ասաց Բիլյանը: Դատավորը հակադարձեց՝ ասելով, որ եթե հանրային պաշտպան չլիներ, մի 4-5 տարի էլ դեռ կքննեին այս գործը. «Հիմա ինչի՞ց եք դժգոհում»,- զարմացավ նա: Պատասխանելով՝ ամբաստանյալն ասաց. «Նրանից եմ դժգոհում, որ հետամուտ չեք լինում, որ գործը ոնց պետք է քննվի: Էն մարդիկ, որ ասում են՝ ռեժիմն է գրել կեղծիքը, հիմա հարցս Փաշինյան Նիկոլին եմ ուղղում՝ ռեժիմը կեղծիք է գրել»: Իրավապաշտպան Զարուհի Փոստանջյանն էլ հավելեց, որ դատարանն առանց իրավական որևէ հիմքի, միտում ունի պահելու Արմեն Բիլյանին նախնական կալանքի տակ. «ՄԻԵԴ-ը հնարավոր է վաղը, մյուս օրը որոշում կայացնի, բայց չէ՞ որ մարդու կյանքից են գնում կալանքի տակ մնալու օրերը»,- ասաց Փոստանջյանը: Հիշեցնենք, որ պաշտպանների բացակայության պատճառով, այսօր ևս հետաձգվեց «Սասնա ծռերի» դատավարության քննությունը: Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 6-ին: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
