«Քաղաքական ընդդիմությունն օգտագործում է իմ ակտիվ գործունեությունն ընդդեմ ամուսնուս». Աննա Հակոբյան
![]() 350 Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ., 17:10 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում դեռ չկա այն ընկալումը, որ երկրի վարչապետի տիկինը պետք է ակտիվ գործունեություն ծավալի, ինչպես այժմ ես։ Դա շատ բարդ է, որովհետև ես մշտական ճնշման տակ եմ գտնվում։ Ես գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են ու գնահատում այն աշխատանքը, որը ես կատարում եմ։ Ես դա տեսնում եմ մարդկանց հետ իմ ամենօրյա շփումների ժամանակ։ Հաճախ եմ տարբեր քաղաքներ և գյուղեր այցելում և ականատեսն եմ լինում մարդկանց շատ ջերմ վերաբերմունքին։ Բայց քաղաքական ընդդիմությունն օգտագործում է իմ ակտիվ գործունեությունն ընդդեմ իմ ամուսնու՝ նպատակ ունենալով վնասել նրան, որովհետև մինչ օրս Հայաստանում դեռ կա այն մտածելակերպը, որ «շատ վատ է, որ քո կինը ակտիվ է» կամ «միգուցե դու այդքան էլ լավ ամուսին չես, որ քո կինն ակտիվ է» կամ «քո կինը պետք է մնա տանը, երեխաների կողքին» և այլն։ Եվ նրանք օգտագործում են այս կարծրատիպերը, որպեսզի վնասեն ամուսնուս։ Շատ բարդ է շարունակել գործունեությունն այս ճնշման տակ, բայց ես շարունակում եմ իմ աշխատանքը, քանի որ ես հավատում եմ կանանց, ես հավատում եմ իմ աշխատանքին և հավատում եմ այն դերին, որ ես այսօր ունեմ։ Ես չեմ ցանկանում նահանջել, որովհետև դա ճիշտ չէ։ Իմ ընկալումը հետևյալն է՝ ամուսինս վարչապետ է, և նա այժմ դժվար իրավիճակում է, քանի որ երկիր կառավարելը շատ բարդ է։ Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր երկիր կառավարելը՝ բարդ է, սակայն Հայաստանն ունի իր առանձնահատւկությունները՝ պատմական, աշխարհագրական և այլն։ Եվ իմ տեսակետն այն է, որ ես չեմ կարող մնալ տանը, շարունակել իմ կյանքը, երբ իմ ամուսինը հսկայական աշխատանք ունի կատարելու։ Եվ եթե ես նրա կեսն եմ, ապա ես էլ իմ կողմից պետք է օգտակար լինեմ նրան, իմ երեխաներին, իմ հասարակությանն ու իմ երկրին։ Այո՛, դա բարդ է, բայց մեր կյանքում մենք ունենում ենք բարդ ժամանակաշրջաններ, և ես համոզված եմ, որ սա էլ ընդամենը դրանցից մեկն է»: |

«ՀՀ-ում կոպտագույն կերպով խախտվում է անմեղության կանխավարկածը»․ Արեգ Սավգուլյան
139Երեկ, 23:54
Ջերմուկ- Սիսիան ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար
144Երեկ, 21:48
«Նախընտրական «ռեյդ»․ ինչու էին ձերբակալել քրեական աշխարհում հայտնի Զապին և գող Բջեին»․ Լիա Սարգսյան
183Երեկ, 21:30
Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում
137Երեկ, 18:30
«Արագածում ձյունը հատել է 3 մետրը»․ Լևոն Ազիզյան
359Երեկ, 18:06
«Արդեն տանն եմ, ինձ հետ հարգալից են վերաբերվել»․ Միքայել Մարգարյան (տեսանյութ)
273Երեկ, 17:30
«ՀՀ-համար կարող են փորձանք դառնալ այստեղ հաստատվող հնդիկները, արաբներն ու պակիստանցիները»․ Նաիրի Հոխիկյան
295Երեկ, 17:12
«Երջանիկ նորապսակների տեսնելով՝ երջանկացանք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
181Երեկ, 16:30
