«Ադրբեջան հորջորջվող կազմավորման ներսում տեղի է ունեցել լրջագույն վերադասավորում». Վարդան Ոսկանյան
![]() 234 Ուրբաթ, 25 հոկտեմբերի, 2019 թ., 10:35 Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե ուզենանք շատ հասկանալի և անպաճույճ բնորոշմամբ ներկայացնել, թե ո՞վ էր իրականում Բաքվի բռնապետի աշխատակազմի վերջերս պաշտոնից ազատված ղեկավար Ռամիզ Մեհդիևը և ինչպիսի՞ ազդեցություն ուներ Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականության վրա պետք է գործածել «դայակ» բառը՝ որպես միջնադարյան քաղաքական եզրույթ։ Այսինքն՝ այս ազդեցիկ քաղաքական գործիչն, ըստ էության, Բաքվի բռնապետի խնամակալն էր, գահապահը, որը սերելով Նախիջևանի Շարուրից, նրա հոր մտերիմն էր ոչ միայն Ադրբեջանի իշխանական համակարգի հստակ կլանային բնույթը հաշվի առնելով, այլ նաև այն հեռանկարով, որ քաղաքականապես խնամելու և աճեցնելու էր Իլհամ Ալիևին։ Ամեն դեպքում, Ռամիզ Մեհդիևը հեռացավ: Արդյոք նա է զառամե՞լ, թե՞ Բաքվի բռնապետն է աճել, հարցն, ըստ իս, մնում է բաց։ Միգուցե երկո՞ւսն էլ։ Սակայն փաստն այն է, որ Ադրբեջան հորջորջվող կազմավորման ներսում տեղի է ունեցել լրջագույն իշխանական վերադասավորում, որին պետք է աչալուրջ հետևել և փորձել վերլուծել ու հասկանալ»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
