Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Մնացականյանը բացահայտված դավաճանության դաշտում է». Վարուժան Ավետիսյան

«Մնացականյանը բացահայտված դավաճանության դաշտում է». Վարուժան Ավետիսյան
249
Շաբաթ, 26 հոկտեմբերի, 2019 թ., 17:35

«Սասնա ծռեր» կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մնացականյանը պետք է հեռանա. հիշեցնում եմ՝ մեր բացատրությունը, որ «Միացում»-ի դաշտի բոլոր մուտքերն ազատ են, մինչդեռ բոլոր ելքերը՝ ականապատ։
Երեկ Զոհրաբ Մնացականյանը ելքի փորձ անելիս «պայթեց» ականի վրա։
Մնացականյանն այլևս բացահայտված դավաճանության դաշտում է։ Ուստի՝ ազգային և քաղաքական առումներով առնվազն անհամատեղելի է իր զբաղեցրած պաշտոնին։ Նա պետք է հեռանա»։