«Խելոք սպասեք ձեր հերթին. «թավիշ սթայլը» հավերժ չի լինելու». Նինա Կարապետյան

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետսովետական Հայաստանում տեղի ունեցած ոճրագործությունների (Մարտի 1, Հոկտեմբերի 27, սուվերենության դեմ ուղղված տարբեր պայմանագրերի կնքում, իշխանության զավթում և այլն) ամբողջական բացահայտումը հնարավոր կլինի բացառապես միայն սուվերենության վերջնական կայացման պարագայում։
Ներկայիս ԱԱԾ-ի, դատախազության, վարույթ իրականացնող մարմինները ոչ թե չեն կարող, այլ ուղղակի չեն բացահայտելու Հայաստանում տեղի ունեցած հանցագործությունների ոʹչ իրական պատվիրատուների, ոʹչ իրական կազմակերպիչների և ոʹչ էլ իրական մասնակիցների ողջ ցանկը։
Ապացույց եք ուզո՞ւմ: Նայեք, թե ինչ գործեր բացահայտվեցին Արևելյան Եվրոպայում իրական անկախություն ձեռք բերելուց առաջ և հետո։ Ու մի բան էլ․ Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ահաբեկչություն պատվիրած, իրականացրած, բացահայտումը կոծկած ուժերը բարոյական իրավունք չունեն որևէ մեկին մեղադրել «ահաբեկչական» գործողություններ կատարելու մեջ։
Դուք խելոք սպասեք ձեր հերթին, իսկ քրեակատարողական հիմնարկների հյուրընկալ դռները միշտ բաց են և սպասում են ձեզ․ «թավիշ սթայլը» հավերժ չի լինելու»։

«Վեդիում դեռահաս քույրերի դեպքով էլ սկզբում հերքեցին․ վաղն էլ ստիպված կլինեն սա ընդունել»․ Սյուզի Բադոյան
2809:30
«Այս տարի +40 աստիճան դեռ չենք ունեցել»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
2609:18
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով առերեսումներ են սպասվում․ 5 մեղադրյալներն ազատության մեջ են. «Ժողովուրդ»
4908:54
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8707:12
«Անցել են «իմ ճորտն ես, թե՞ թշնամի» ստրկատիրական տրամաբանությանը». Գևորգ Գևորգյան
14803:06
«Գյումրի-Ախուրիկ երկաթգծի վերականգնումը. ինչպե՞ս լուծել ստանդարտների տարբերության խնդիրը». Կարապետ Ռուբինյան
16502:06
«Արցախը հանձնելը նույնն էր, ինչ Իտալիան իր թշնամուն հանձներ Լոմբարդիան, Ֆրանսիան՝Պրովանսը». Սուրեն Ներսիսյան
16501:24
X սոցիալական ցանցը գործարկում է X Money վճարային ծառայությունը
37300:56