Սպասվում է առանց տեղումների եղանակ

Ուշադրություն
Հուլիսի 29-31-ն, օգոստոսի 1-2-ն Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևան քաղաքում՝
Հուլիսի 29-ի ցերեկը, 30-31-ն, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի և օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 28-31-ին, օգոստոսի 1-2- ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։
Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի երեկոյան ժամերին, 30-ի գիշերը, օգոստոսի 1-ի երեկոյան ժամերին, 2-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրպոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Հուլիսի 28-31-ին, օգոստոսի 1-2-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ 
Երևան քաղաքի հուլիսի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 40.2°C (2017թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա 11.5°C (2009թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 26.5°C
Եղանակի կանխատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5107:12
«Անցել են «իմ ճորտն ես, թե՞ թշնամի» ստրկատիրական տրամաբանությանը». Գևորգ Գևորգյան
12103:06
«Գյումրի-Ախուրիկ երկաթգծի վերականգնումը. ինչպե՞ս լուծել ստանդարտների տարբերության խնդիրը». Կարապետ Ռուբինյան
13702:06
«Արցախը հանձնելը նույնն էր, ինչ Իտալիան իր թշնամուն հանձներ Լոմբարդիան, Ֆրանսիան՝Պրովանսը». Սուրեն Ներսիսյան
13901:24
X սոցիալական ցանցը գործարկում է X Money վճարային ծառայությունը
32200:56
«Ռուբեն Ռուբինյանն աննախադեպ խայտառակ որոշում է ստորագրել». Մարիաննա Ղահրամանյան
14200:18
Ռուբեն Ռուբինյանը նոր որոշմամբ ԱԺ տարածքում մեծապես սահմանափակում է լրագրողների աշխատանքը
11800:00
Հովհաննես Գաբրիելյանը երկրորդ անգամ փորձում է ռեկորդ սահմանել՝ լողալով Սևանի մի ծայրից մյուսը
116Երեկ, 23:48