Apple-ը մեկնարկում է իր բոլոր սարքերի լիզինգի ծրագիրը

Apple-ը պաշտոնապես մեկնարկել է Apple Upgrade լիզինգի ծրագիրը, հայտարարել է ընկերության մամուլի ծառայությունը։
Լիզինգը երկարաժամկետ վարձակալության տեսակ է՝ ակտիվը գնելու հնարավորությամբ։ Վարձակալող ընկերությունը գնում է ցանկալի ապրանքը և որոշակի վճարի դիմաց այն հանձնում է հաճախորդին, իսկ վարձակալության ավարտին հաճախորդը կարող է այն հետ վերցնել։
Ծրագիրը գործում է Միացյալ Նահանգներում և փոխարինում է iPhone Upgrade-ին, որը վարձակալում էր միայն Apple սմարթֆոնները։
Մամուլի ծառայության տվյալներով՝ Apple Upgrade ծրագիրը առաջարկում է iPhone-ների և Apple Watch-երի երկարաժամկետ վարձակալություն՝ 12 կամ 24 ամիս։ Սակայն խանութներում ներկայում հասանելի են միայն երկամյա վարձակալության տարբերակներ։ iPhone 17 Pro մոդելի ամսական վճարը կազմում է 31.99 դոլար, իսկ iPhone Pro Max-ի համար՝ 34.99 դոլար։ Apple Watch շարքի վճարումներն սկսվում են 11.99 դոլարից (Series 11) և հասնում մինչև 47.03 դոլարի (Ultra 3 մոդելը՝ Hermès-ի հետ համագործակցությամբ)։
iPad պլանշետներն ու MacBook նոութբուքերը նույնպես հասանելի են վարձակալության համար։ Ներկայում դրանք կարող են վարձակալվել 36 ամսով, սակայն Apple-ը հայտնում է, որ ապագայում հասանելի կլինեն 24 ամսվա վարձակալություններ։ MacBook Air-ի ամսական վճարումները սկսվում են $24.99-ից, իսկ Pro մոդելի համար՝ $38.99-ից։ iPad-ի ամսական վճարումները սկսվում են $11.99-ից (Mini) և հասնում մինչև $24.99-ի (Pro)։ Mac սեղանադիր համակարգիչները և Mac Studio համակարգիչները նույնպես հասանելի կլինեն վարձակալության համար ապագայում։

Agence France-Presse-ը կիբերհարձակման է ենթարկվել
14810:06
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10307:06
«Հավաքական ազգը չի կարող հավաքական ինքնասիրություն չունենալ». Միհրան Հակոբյան
143Երեկ, 23:54
Արփինե Հովհաննիսյանը պատրաստել է ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետի երկարաձգման օրենսդրական առաջարկություն (տեսանյութ)
156Երեկ, 23:36
Արուսյակ Մանավազյանը ՔՊ պատգամավորների հետ Չինաստան այցի է ուղարկել իր դստերը
141Երեկ, 23:30
«Տիկի՛ն Հակոբյան, կրթե՛ք Դավիթ Խուդաթյանին». Լիա սարգսյան
161Երեկ, 23:24
«Ադրբեջանցիները վերադառնալու են՝ պահանջելով իրենց տալ Հայաստանի քաղաքացիություն». Արգիշտի Կիվիրյան
134Երեկ, 22:54
««Ճանապարհագետ-բլոգերները» դժվար թե խոսեն արված գործերի մասին». Դավիթ Խուդաթյան
129Երեկ, 22:48