Տիգրան Արցաքանցյանին ընդհանուր առմամբ տուգանել են 600 հազար դրամով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հուլիսի 15-ին կայացրած 3 տարբեր որոշումներով վարչական տույժի է ենթարկել «Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Տիգրան Արզաքանցյանին: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Արցաքանցյանին ընդհանուր առմամբ տուգանել են 600 հազար դրամով։
ԿԿՀ-ի ներկայացրած փաստաթղթերից տեղեկանում ենք, որ Արզաքանցյանը չի ներկայացրել կուսակցության ղեկավար մարմնի անդամ դառնալու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների հայտարարագիրը և այդ պատճառով քաղաքական գործչի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ (տուգանք) սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200,000 ՀՀ դրամի չափով։
Արզաքանցյանը չի ներկայացրել նաև 2023 և 2024 թվականների գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերը, ինչի համար էլ յուրաքանչյուրի համար տուգանվել է 200 հազարական դրամով։
Ըստ փաստաթղթում առկա տեղեկատվության՝ ԿԿՀ-ն ոչ ստանդարտ ձևով է փորձել կապ հաստատել Արզաքանցյանի հետ, քանի որ վերջինս կոնտակտի դուրս չի եկել։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

«Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
720:48
Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում
420:45
Տիգրան Արցաքանցյանին ընդհանուր առմամբ տուգանել են 600 հազար դրամով
3920:18
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը
10420:15
Վեց եպիսկոպոսների ու Կաթողիկոսի գործով մեղադրական եզրակացությունը ուղարկվել է դատարան
6918:48
Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
9918:00
«Քանի դեռ քո իշխանությունն է, Հայաստանն առաջընթաց չի ունենալու»․ Ոսկան Սարգսյան
9017:18
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը
12017:00