«ԵՄ-ն նույնիսկ ՀՀ-ին ասոցիատիվ անդամության հեռանկար չի խոստացել». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանն իր ընտրությունը կատարել է 1991-ի սեպտեմբերի 21-ին և մեր պարտքն է հավատարիմ մնալ այդ ընտրությանը։
Վերջին շրջանում հաճախ է հրապարակ նետվում թեզը, թե որտե՞ղ է Հայաստանի ապագան։
Ավելին. կատաղի պայքար է ծավալվում ԵՄ ու ԵԱՏՄ ջատագովների միջև։
Հարկ է նշել, որ ցանկացած ընտրություն ինքնանպատակ լինել չի կարող։
Այն պետք է բխի ՀՀ պետական ու ազգային շահերըց ելնելով։
ԵՄ-ի մասին...
ԵՄ-ում ՀՀ-ի անդամությանը ոչ սպասող կա ու ոչ էլ՝ առաջարկող։
ԵՄ-ն նույնիսկ ՀՀ-ին ասոցիատիվ անդամության հեռանկար չի խոստացել ու այստեղ ԵՄ մեր գործընկերներն ազնիվ են։
Ուստի ՔՊ-ի կողմից ԱԺ-ում դեպի ԵՄ անդամություն նպատակ հռչակելու քվեարկության իրականացումն ընդամենը քարոզչական փուչիկ էր։
Ի դեպ, այդ պոպուլիստական օրինագծին դեմ է քվեարկել միայն Հանրապետական կուսակցության «Պատիվ ունեմ» խմբակցությունը։
ԵԱՏՄ-ի մասին..
Ժամանակը ցույց տվեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելու նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք։
Այդ որոշումը սպասարկել է ՀՀ քաղաքացիների շահերը։
Այսօրվա կառավարիչների արկածախնդրային քայլերն արդեն հանգեցնում են լուրջ խնդիրների գյուղատնտեսության ոլորտում, իսկ արտահանողները կանգնած են անլուծելի թվացող խնդիրների առաջ։
Ու այս ամենն արդյունք է օրվա կառավարիչների չհաշվարկված քայլերի։
Անվտանգային առումով էլ ԵՄ-ն անվտանգային կազմակերպություն չէ ու անվտանգություն արտահանող կառուց չէ, առնվազն այս պահին։
Պետք է նշել, որ տարածաշրջանում լուրջ անվտանգային խաղացող է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, որն Ադրբեջանի մերձավոր դաշնակիցն է և ՀՀ անվտանգության համար պոտենցիալ սպառնալիք /առնվազն Ադրբեջանին անվերապահ աջակցելու մասով/։
Ի՞նչ պետք է անի Հայաստանը, ո՞ւր պետք է գնա։
Մեկն ասում է՝ Արևմուտք, էն մեկը՝ Արևելք, էն մյուսն էլ՝ Հյուսիս։
Հայաստանը պետք է մնա իր տեղում։
Իսկ ո՞րն է այդ տեղը։
1991-ի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը հանրաքվեով որոշել է Հայաստանի տեղը՝ Անկախ Հայաստանի Հանրապետություն։
Անկախ պետություն ու ոչ թե պլացդարմ, ֆորպոստ կամ վիլայեթ»։

«ԵՄ-ն նույնիսկ ՀՀ-ին ասոցիատիվ անդամության հեռանկար չի խոստացել». Էդուարդ Շարմազանով
4220:36
Վաշինգթոնում մեկնարկել են Թրամփի և Զելենսկու գաղտնի բանակցությունները
16419:03
«Հորմուզի նեղուցը գտնվում է ԱՄՆ-ի վերահսկողության տակ»․ Թրամփ
17818:39
«ԿՀՎ-ն և «Մոսադը» գործողություն են իրականացնում Մոջթաբա Խամենեիի գտնվելու վայրը պարզելու համար»․ #TheTimes
21617:57
«Նեթանյահուն Թրամփին կներկայացնի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հետախուզական տվյալներ»․ #NYPost
22517:40
«Այսօրինակ լեզվով գաղութատերն է խոսում գաղութի հետ»․ Կարեն Հեքիմյան
10216:30
«Ինչու է Մոսկվան պնդում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը»․ Բենիամին Մաթևոսյան
12815:48
«Փաշինյանը չի նշել ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի հստակ ժամկետները»․ Պեսկով
18814:46