Չորեքշաբթի, 29 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

Հովհաննես Գաբրիելյանը երկրորդ անգամ փորձում է ռեկորդ սահմանել` լողալով Սևանի մի ծայրից մյուսը

Հովհաննես Գաբրիելյանը երկրորդ անգամ փորձում է ռեկորդ սահմանել` լողալով Սևանի մի ծայրից մյուսը
49
Երեկ, 23:48

Տնտեսագետ և լողորդ Հովհաննես Գաբրիելյանը կրկին պատրաստվում է գրավել Սևանը՝ փորձելով ռեկորդ սահմանել՝ առանց հատուկ միջոցների լողալով 74 կմ: Լեռնագնաց Գևորգ Գասպարյանը տեղեկացնում է. «Հուլիսի 30-ին, ժամը 15:00-ին սկսում է Ծովակից-Ծովագյուղ իր ոդիսականը։ Նա լողալու է Սևանա լճի ամենաերկար հեռավորությամբ՝ մի ծայրից մյուսը, շուրջ 74 կմ։ Այն տևելու է մոտ 26 ժամ։ Նույն օրը գիշերով այս իրադարձությանը զուգահեռ մենք կսկսենք վերելքը դեպի Արարատի գագաթ 5137մ։
Այս ամենից զատ ամբողջ վերելքի ընթացքում Հովհաննեսը միանում է Էվերեստի վերելքի ընթացքում ՌեԱրմենիա հարդակում կազմակերպված «3 Տուն, 3 ընտանիքի նոր կյանք» դրամահավաքին։ Շնորհակալություն Հովհաննեսին և բոլոր աջակիցներին։ Ընկերներիս խնդրում եմ ինֆոն տարածել և ոգեշնչել Հովհաննեսին այս դժվարին ճանապարհը անցնելու համար։ Դրամահավաքի հղումը՝ այստեղ»:

Աղբյուրը`   Գևորգ Գասպարյան