Սպիտակ տունը Թրամփի հանդիպումները Զելենսկու և Նեթանյահուի հետ արդյունավետ է որակել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավարտել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումները։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը X սոցիալական ցանցում։ «Երկու հանդիպումներն էլ դրական և արդյունավետ էին», - նշել է տիկին Լևիթը։ Բանակցությունները տեղի են ունեցել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում։ ԱՄՆ-ի նախագահը պարոն Զելենսկու հետ խոսել է մոտ մեկ ժամ, իսկ պարոն Նեթանյահուի հետ՝ մեկուկես ժամ։
Վոլոդիմիր Զելենսկին նույնպես ասել է, որ հանդիպումը լավ է անցել։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ երկու կողմերը քննարկել են Կիևին ամերիկյան հակահրթիռային համակարգերի արտադրության լիցենզիաներ տրամադրելու և Ռուսաստանի հետ խաղաղության բանակցությունները խթանելու ուղիները։
Վարչապետ Նեթանյահուի և նախագահ Թրամփի հանդիպմանը ներկա պաշտոնյան իսրայելական Ynet լրատվական գործակալությանը հայտնել է, որ հանդիպումը «շատ դրական» է եղել։ «Ակնհայտ էր, որ առաջնորդների միջև փոխըմբռնում կար», - նշել է պաշտոնյան։ Երկու կողմերը, հավելել է նա, վերահաստատել են Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելու իրենց նպատակը և քննարկել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի տարբեր սցենարներ։
Ուկրաինայի նախագահը և Իսրայելի վարչապետն այսօր ժամանել են Վաշինգթոն՝ սենատոր Լինդսի Գրեհեմի հուղարկավորությանը մասնակցելու համար:

«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
4411:18
Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը
13910:07
Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել. «Հրապարակ»
6809:24
Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ (լուսանկար)
7707:36
Փենթագոնի գլխավոր ստրատեգը կասկածվում է Իրանի և Ուկրաինայի պատերազմների մասին գաղտնի տեղեկությունների արտահոսքի մեջ
21900:37
«Միայն Իրանի յոթ պայմանների համաձայնեցումից հետո». Ղալիբաֆի պատասխանն ԱՄՆ-ի նամակին
21200:25
«Կոչ եմ անում ՔՊ-ական բոլոր համայնքների ղեկավարներին դիմել դատարան». Դավիթ Խուդաթյան
142Երեկ, 23:54
Գյումրին ջրազրկված է
133Երեկ, 22:24