Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով առերեսումներ են սպասվում․ 5 մեղադրյալներն ազատության մեջ են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ հայտնել էր, որ «ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի ծեծի գործով անցնող 5 մեղադրյալներն ազատ են արձակվել։
Տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը պատրաստվում է առաջիկա օրերին գործով մեղադրյալներին և Ավետ Կոնջորյանին դեմ առ դեմ հարցաքննել։ Գործի քննության այս փուլում առերեսումներն անխուսափելի են համարվում։
Ավելի վաղ տեղեկացրել էիք, որ նախաքննական մարմինը Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու գործով ձերբակալված 5 անձանց ազատ է արձակել։ Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և բավականին քիչ՝ սիմվոլիկ 2 միլիոն դրամ գրավը։
ՀՀ քննչական կոմիտեն երեկ պաշտոնապես հայտնել էր, որ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթով 5 մեղադրյալ կա․ 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն կատարելու համար։
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ մեղադրյալներից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են բացակայելու արգելքը և գրավը, իսկ մյուս մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց դեռևս չի ընտրվել»։
Մանրամասները՝ թերթի համարում:

«Վեդիում դեռահաս քույրերի դեպքով էլ սկզբում հերքեցին․ վաղն էլ ստիպված կլինեն սա ընդունել»․ Սյուզի Բադոյան
2809:30
«Այս տարի +40 աստիճան դեռ չենք ունեցել»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
2609:18
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով առերեսումներ են սպասվում․ 5 մեղադրյալներն ազատության մեջ են. «Ժողովուրդ»
4908:54
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8707:12
«Անցել են «իմ ճորտն ես, թե՞ թշնամի» ստրկատիրական տրամաբանությանը». Գևորգ Գևորգյան
14803:06
«Գյումրի-Ախուրիկ երկաթգծի վերականգնումը. ինչպե՞ս լուծել ստանդարտների տարբերության խնդիրը». Կարապետ Ռուբինյան
16502:06
«Արցախը հանձնելը նույնն էր, ինչ Իտալիան իր թշնամուն հանձներ Լոմբարդիան, Ֆրանսիան՝Պրովանսը». Սուրեն Ներսիսյան
16501:24
X սոցիալական ցանցը գործարկում է X Money վճարային ծառայությունը
37300:56