«Իմ ազատ խոսելու իրավունքը ձեր ոտին մի գրեք». Արմեն Աշոտյան

Հանրապետական Արմեն Աշոտյանը սոցկայքի իր էջում գրել է. «Արտաքին գործերի նախարարի մեկնաբանությունները BBC-ին տված սկանդալային հարցազրույցի հետքերով, զավեշտալի են։
Նախարարը քաղաքական և հասարակական շրջանակների բուռն արձագանքը իր, մեղմ ասած, թույլ և անպատրաստ մեկնաբանություններին, վերագրում է Հայաստանում բազմակարծության և ժողովրդավարության գոյությանը։ Նախարարը չարամտորեն մոռանում է, որ մինչև իշխանափոխություն նման բազմակարծություն և ազատություններ «Սերժի Հայաստանում» վաղուց գոյություն ունեին։ Իսկ ընդդիմախոսներն այն ժամանակ չէին պիտակավորվում, ձվահարվում և հռչակվում «ազգի դավաճան»։
Ուստի, պարոն, իմ ազատ խոսելու իրավունքը և մասնագիտական պատրաստվածությունը ձեր ոտին մի գրեք։ Դուք դրա հետ նույնքան կապ ունեք, որքան ես Նիկոլի և իր թիմի բյուջեի հաշվին միլիոնավոր դոլարների հասնող կայֆերի հետ։
Մնացած բովանդակային կռուտիտները «Лёлик и Болик» մուլտֆիլմի մակարդակի են։ Բայց քանզի ասվում են ԱԳ նախարարի շուրթերով, ապա մոտ օրերս կրկին առանձին կանդրադառնամ Արցախի հարցում այս իշխանությունների կողմից որդեգրված «կարգավիճակ և անվտանգություն» թեզերի վտանգավորությանը։
Արցախի հարցում ստեղծված պայթյունավտանգ շիլաշփոթի մեղավորը Նիկոլն է։ Բայց արդեն ասել եմ նաև, որ «շալվար իջեցնողները» պակաս հրեշ չեն»։

«Պղնձի համաշխարհային գների աճը ՀՀ տնտեսության վրա թողնում է ուղղակի ազդեցություն»․ Հրայր Կամենդատյան
23Երեկ, 23:42
«Պատասխանատվությունը պետք է փնտրել ոլորտը ղեկավարող իշխանության մակարդակում»․ Գառնիկ Դանիելյան
48Երեկ, 22:54
«Պահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
62Երեկ, 22:36
«Հայկ Սարգսյանը կծիկ է բացել, նրան կկալանավորեն, կդնեն կուսակցության զոհասեղանին»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
69Երեկ, 22:24
«Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար ոչ թե պետք է 10 տարի աշխատեր նախագահ, այլ 20833 տարի»․ Գևորգ Պապոյան
69Երեկ, 21:54
«Փաշինյանը ժողովրդին պատերազմով ահաբեկելիս «խաղաղությամբ» է փորձում սպանել»․ Նարինե Մկրտչյան
62Երեկ, 21:06
«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
176Երեկ, 20:24
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
84Երեկ, 19:54