«Հայաստանի բոլոր կառավարություններում բանակում չծառայածները գերակշիռ մաս են կազմել». Զոհրապ Եգանյան

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պետք է սահմանել շատ բարձր գին, որով մարդիկ կկարողանան ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից: Հարյուրներով իրենց երեխաներին փոքր տարիքից սկսած դարձնում են այլ երկրների քաղաքացիներ, որպեսզի լուծեն այդ հարցը, սա դոմինոյի էֆեկտի է հանգեցնում. տեսնելով իր շրջապատի մարդուն, ով նման քայլերի է գնում, մյուսը ևս սկսում է մտածել, որ հոմ ամեն հարց իր երեխայի վրա չի մնալու և ինքն էլ է քայլ անում այդ ուղղությամբ: Այս ամենին էլ գումարենք այն, որ թեʹ նախկինում, թեʹ հիմա բանակում ծառայած լինելը ոչինչ չի նշանակում ու Հայաստանի բոլոր կառավարություններում բանակում չծառայածները գերակշիռ մաս են կազմել, պետական հատվածում չկա բանակում ծառայածի համար թեկուզ չնչին, բայց արտոնություն և այսպես շարունակ: Եթե պետությունը չի տեսնում իմ կողմից մատնանշված վտանգը, որը չոքելու է մեր դռանն սկսած 8-10 տարի հետո, ապա մենք գործ ունենք երկարատև պլանավորում չունենալու հետ, սահմանեք 50հզ դոլար, սահմանեք 100հզ դոլար, թող ևʹ լուրջ գումարներ մտնեն բյուջե, ևʹ պայմանագրայինների թիվն ավելանա, ևʹ արդարություն վերականգնվի վերջապես: Միայն թե չասեք, որ հոգեբանական պահ կա, հարգելիներս, սահմանին երբեք էլ հարուստի կամ բարձրաստիճան պաշտոնյա հանդիսացողի երեխա չի կանգնել, դա գիտեն բոլորը, նայեք հարցին իրականության տեսանկյունից»:

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
3007:36
«Ամեն ինչ չէ, որ պետք է ներել». Լիաննա Խաչատրյան (լուսանկար)
7803:06
«Դուք անընդհատ լսելու եք ձեր մասին ճշմարտությունը, քանի հատ ուզում եք ռազմավարական դատ սկսեք». Հովհաննես Իշխանյան
9902:06
«Մարդը կամ ունի հայրենիք, կամ անհայրենիք է». Հասմիկ Սողոմոնյան
10401:18
«Պատերազմը դադարեցնելու լուրից հետո զոհվեցին բոլորը». Ազատ Ադամյան
11700:54
«Կառավարության ընտրությունն է՝ խնամքի հաստատությունները թողնել առանց արտաքին հայացքի». Մուշեղ Հովսեփյան
9500:36
Բրազիլացին ձերբակալվել է ChatGPT-ով որդուն սպանելու ծրագրեր մշակելուց հետո
21200:12
«1992-ին միջազգային քաղաքական կոնյունկտուրան հարկադրեց Թուրքիային Հայաստանի վրա հարձակման փոխարեն գնալ տնտեսական ճնշման ճանապարհով». Արա Պողոսյան (լուսանկար)
8100:06