«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից հեռացրել են «Մուլտի գրուպ»-ի տարբերանշանը

49
Այսօր, 17:36
«Արարատցեմենտ» գործարանի մուտքի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպ»-ի տարբերանշանն ու փակցրել ՀՀ գերբը։ Տեսանյութն իր էջում տեղադրել է գործարանի կառավարիչ–տնօրեն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Դավիթ Գևորգյանը։
Հիշեցնենք՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շատ շուտով Գագիկ Ծառուկյանի բիզնես- ողնաշարը՝ Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։
Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը: Հուլիսի 31-ից, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրամանով, ընկերության կառավարիչ-տնօրեն է նշանակվել Դավիթ Գևորգյանը։

«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից հեռացրել են «Մուլտի գրուպի» տարբերանշանը
1517:36
Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
50918.09.2026, 19:48
«Ռուսաստանն ունի գազի՝ աշխարհում ամենամեծ պաշարները». Պուտին
52418.09.2026, 18:25
«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
37917.09.2026, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
38217.09.2026, 15:12
«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
39416.09.2026, 17:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
39416.09.2026, 16:54
«Առաջիկայում սպասվում է գազի գնի թանկացման ռիսկ»․ Գառնիկ Դանիելյան
33216.09.2026, 15:12