«Ցեղասպանությունների դեմ պայքարը չափից ավելի քաղաքականացված է». Արտակ Զաքարյան

ԱԺ նախկին պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուշացած, բայց երկար սպասված ճանաչում. ցեղասպանությունը համարվում է միջազգային ամենազազրելի հանցագործություններից մեկը, այսպես ասած «crime of the crime», որը խոր ազդեցություն է գործել մարդկային խղճի վրա: Այն իր մեջ ներառում է ծանր հանցագործությունների գրեթե ամբողջ ցուցակը՝ սպանություն, բռնաբարություն, երեխաների սպանություն, ստրկավաճառություն, բռնի տեղահանում, ուրիշի գույքին ապօրինի տիրացում կամ ոչնչացում, մշակութային արժեքների ոչնչացում և այլն. մի խոսքով՝ այն իր մեջ ներառում է համարյա ամբողջ քրեական օրենսդրությունը:
Ցեղասպանությունը, իսկ որոշ երկրներում նաև ցեղասպանության ժխտումը, ընդգրկված է քրեական օրենսդրություններում: Ուստի ցեղասպանությունը նախ և առաջ ոչ թե պատմական երևույթ է, այլ իրավական խնդիր: Ինչպես առանձին անձանց սպանությունը, այնպես էլ ցեղասպանությունը չի կարող որևէ կերպ արդարացվել ինչ-ինչ դրդապատճառներով: Մի ամբողջ ժողովրդի սպանությունը և, թերևս ամենասուրբ իրավունքից՝ կյանքի իրավունքից զրկումը, ուղղված է ոչ միայն զոհ դարձած ժողովրդի, այլև համայն մարդկության դեմ՝ վտանգի տակ դնելով ցանկացած ժողովրդի կամ նրա մի մասի գոյության, կյանքի և արժանապատվության իրավունքը:
Ցեղասպանությունների ժխտման քրեականացումը երբեմն գնահատվում է որպես խոսքի ազատության սահմանափակում: Սակայն խոսքի ազատության իրավունքը չպետք է ուղղված լինի այլ իրավունքների ոչնչացմանը կամ արժեզրկմանը, իսկ ցեղասպանության ժխտումը ոտնահարում է միջազգային բոլոր հումանիտար արժեքները և ոտնահարում ցեղասպանության զոհ դարձածների ու նրանց հետնորդների արժանապատվության, սոցիալական արդարության վերականգնման իրավունքները:
Ցավոք, ցեղասպանությունների դեմ պայքարը ժամանակակից աշխարհում չափից ավելի քաղաքականացված է, որը հնարավորություն չի տալիս իրագործել ժխտողականության դեմ պայքարի, սոցիալական արդարության և խեղված իրավունքների վերականգնման, ինչպես նաև ցեղասպանության վտանգի տակ հայտնվող ազգային և կրոնական փոքրամասնությունների արդյունավետ պաշտպանության ու անվտանգության հարցերը:
Ցեղասպանություն վերապրած ժողովուրդները, կարծում եմ՝ պետք է զգան համաշխարհային հանրության միանշանակ աջակցությունն այս հարցում, թեկուզև դա միայն իրենց խնդիրը չէ:
Ժամանակակից աշխարհի ուշադրության հարց է միասնական անվտանգությունն ու օրեցօր ահագնացող սպառնալիքների դեմ պայքարը, պետությունների հակաահաբեկչական ջանքերն ու դրանց միավորման անհրաժեշտությունը: Եվ տրամաբանական է, որ այս պարագայում պետք է ճանաչվեն ու դատապարտվեն բոլոր տիպի ցեղասպանական հանցագործությունները:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում, մենք հաճախ են լսել հետևյալը «այոʹ, Հայոց ցեղասպանությունը եղել է, մենք դա չենք ժխտում, բայց մենք ունենք լավ հարաբերություններ Թուրքիայի հետ»: Իսկ ինչ է այն մի քանի տասնյակ պետություններն, ովքեր ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, չունեն արդյոք լավ հարաբերություններ թուրքիայի հետ: Կամ ներկայումս ի՞նչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի շուրջ, արդյոք դա ցեղասպանության սպառնալիք չէ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի բնակչության նկատմամբ: Կամ այն ինչ տեղի է ունեցել և շարունակվում է ունենալ Մերձավոր Արևելքում ԻԼԻՊ-ի կողմից ցեղասպանական ակտեր չե՞ն այնտեղ բնակվող կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: Ցեղասպանությունների կանխարգելման համար պայքարում դատապարտումն ու ժխտողականությունը դարձել է քաղաքական նպատակահարմարության հարց, ինչի փայլուն դրսևորումն է ԱՄՆ-Թուրքիա ներկայիս հարաբերությունները։
Անվտանգ ու խաղաղ ապրելն այսօր դարձել է բոլոր ժողովուրդների ու պետությունների առաջնահերթությունը: Մարդկության պատմությունը արյան գնով հաղթահարել է բազմաթիվ էջեր, ինչպիսիք են Օսմանյան կայսրությունը, որը չարիք դարձավ հույների, ասորիների, հայերի, Փոքր Ասիայի և Արևելյան Եվրոպայի մյուս ժողովուրդների համար, ֆաշիզմը, որը չարիք դարձավ հրեաների և Եվրոպայի շատ ժողովուրդների համար, տարբեր տիպի ռեժիմներն ու ահաբեկչական խմբավորումները, որոնց գործողությունների թիրախում հայտնվեցին Դարֆուրի, Կամբոջայի, Ռուանդայի ժողովուրդները և այսօր էլ շարունակում են գտնվել տարբեր ազգային ու կրոնական փոքրամասնությունները Մերձավոր Արևելքում:
Սրանք մարդկության պատմության կողմից բացթողնված, կամ որոշ դեպքերում ցավոք անտեսված էջեր են, որոնց անդրադառնալը մեծ անհրաժեշտություն է»:

Ձերբակալվել են «Օշականցի Գևորիկն» ու «Զապը»
3814:12
«Մոսկվայում նստած՝ նեղվում ա, որ «ղարաբաղցիները» լցվել են մեր երկիր»․ Արամ Գևորգյան
4214:06
Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»
8609:06
Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ. «Հրապարակ»
9609:00
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»
9108:54
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա (լուսանկար)
9308:18
«Ազգային վերածնունդը միայն իշխանություն փոխելով չի սկսվում, այլ նաև հայրենիքի հոգևոր վերակերտումով»․ Սամվել դպիր Գրիգորյան
10902:06
«Ես կոնկրետ պատասխան չեմ ստացել Patriot հրթիռների մասին իմ խնդրանքի վերաբերյալ». Զելենսկի
23200:30