«Մի ուրվական է շրջում մեր երկրում՝ պոպուլիզմի ուրվականն է». Արտակ Զաքարյան
![]() 399 Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2019 թ., 12:20 ԱԺ նախկին պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի ուրվական է շրջում մեր երկրում՝ պոպուլիզմի ուրվականն է։ Ու այդ համատեքստում Ալեն Սիմոնյանն է փորձել իր «հեղինակավոր խոսքն» ասել՝ իբրև թե ի պատասխան Սերժ Սարգսյանի։ Ալեն ջան, չգիտեմ՝ ճիշտ եմ անում, որ անդրադառնում եմ քո գրառմանը, թե՞ ոչ։ Որովհետև թարսուշիտակ, շուռ ու մուռ տված խոսքերիդ անդրադառնալը գուցե և անհրաժեշտ չէր, բայց քանի դեռ պետական բարձրաստիճան պաշտոնյա ես հիշի՛ր, պետք կգա։ Հատկապես երբ, որպես միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ռուսների հետ հերթական հանդիպման ժամանակ ԵԱՏՄ-ի գովքն անելիս լինես։ Եթե ինչպես դու ես ասում, Սերժ Սարգսյանը կարողացել է միջազգային բարդ հարաբերություններում այնպես անել, որ «մեկ գիշերվա մեջ» ԵԱՏՄ մտնենք ու նաև ԵՄ հետ ՀԳԸՀ (հուսով եմ՝ գիտես ինչ հապավում է) ունենանք, ապա ձեզ մնում է միայն դասեր քաղել երկրի համար մտածող իսկական պետական-քաղաքական գործչից։ Ինչևիցէ, ձեր իշխանությունը պետք է այսօրվանից մտածի, թե ի՞նչ ժառանգություն է թողնելու հաջորդ իշխանությանը։ Մի պահ պատկերացրու, թե ի՞նչ եք դու և քո թիմակիցներն ապրելու, երբ ձեր մասին ձեր պես խոսեն կյանքում ոչ մի քար պետության պատին չդրած ջահելները՝ պոպուլիզմախառն ու անպատասխանատու։ Ի միջի այլոց, նկատի ունեցիր, որ շատ մարդիկ արդեն սկսել են բարձրաձայն խոսել ձեր թիմի որակների մասին, ու պատկերացնո՞ւմ ես, գոհունակության առիթներն արագ սպառվել են և եկել է դժգոհությունների հետ առերեսվելու ժամանակը։ Սա ձեզ պետք է վախեցնի։ Ինչ վերաբերում է վախին, ապա բոլորդ էլ վախեցեք Ալեն ջան, ամեն ժամ վախեցեք, բավական է ինչքան «դուխով» եք եղել։ Վախենալը հասունության, խելացիության և ուժի նշան է։ Իսկ քաղաքականության մեջ համարձակության, հերոսության, վճռականության ու իմաստության հետ մեկտեղ նաև վախերն են ստիպում մտածել ու գործել հանուն ավելի լավ ապագայի։ Հ. Գ. Ամենայն հարգանքով քո և յուրաքանչյուրի անձի նկատմամբ»։ |

«Խաղաղություն չէ՝ խաբեություն է»․ Արմեն Աշոտյան
4204:06
«Պատմական արդարությունից հրաժարումն ինքնին չի ապահովում խաղաղություն»․ Արմեն Հովասափյան
12101:06
«Սադրանք, մուտիտ և SMS-ով հոդված․ գին կասե՞ք»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
12500:42
««Ուժեղ Հայաստան»-ը բացում է իր դռները՝ կստեղծենք դաշինք»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
13300:18
«Նիկոլն ընտրել է իր քարոզարշավի տրամաբանությունը՝ ամեն օր՝ նոր այլանդակություն»․ Վահե Հովհաննիսյան
14600:06
Թրամփն ու Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
153Երեկ, 23:30
«Նոր ու չափազանց վտանգավոր փուլ է բացվում». Արմեն Այվազյան
173Երեկ, 23:18
«ԱՄՆ-ն ցանկանում է տիրանալ «Հյուսիսային հոսք» գազատարներին». Լավրով (տեսանյութ)
282Երեկ, 23:01
