«Դուք սխալ պատկերացում ունեք կանանց մասին». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանն այսօր անհարգալից է խոսել դատավոր Աննա Դանիբեկյանի մասին: Նախ նա կասկածի տակ է դրել դատավոր Դանիբեկյանի պրոֆեսիոնալիզմը, հետո էլ արհամարհական նրան ուղարկել տուն՝ կատուներին պահելու: Փաստաբան Սահակյանն իր հաճախորդի տիրապետած բառապաշարով՝ «նյարդանում» է, իսկ որտեղի՞ց է գալիս նրա այս ջղաձգությունը:
Նախ, նրանք ամբողջ թիմով փորձեցին ճնշել նախկին դատավորներին, իսկ հիմա, երբ սկզբունքային դատավորի հանդիպեցին, նյարդային նոպաներ են ունենում: Դատավոր Դանիբեկյանին չազդեցին անգամ Քոչարյանի ուղարկած թմրամոլները, էլ ուր մնաց՝ Սահակյանի քամահրական ոճից նեղվի: Իսկ Սահակյանին մի երկու խորհուրդ. եթե Դանիբեկյանն իսկապես կատուներ է պահում, ուրեմն նա մեծ կենդանասեր է, իսկ Դուք՝ կենդանատյաց: Դուք ոչ միայն կենդանիներին եք ատում, այլև կենդանիներին խնամելը համարում եք արհարմարհելի գործ: Ավելին՝ Դուք սխալ պատկերացում ունեք կանանց մասին. նրանք կարող են կենդանիներ պահել և, միաժամանակ, հանցագործների դատել:
Երրորդ. Դուք Ձեզ համարում էիք ամենակարող փաստաբան, բայց Ձեր փաստաբանական ունակություններն արդյունք չեն տալիս, Դուք մասնագիտական տեղապտույտի մեջ եք: Միաժամանակ, Դուք ապացուցելու բան ունեք ոչ միայն ինքներդ Ձեզ ու Ձեզանից երիտասարդ փաստաբաններին, այլև Ձեր հաճախորդին. ըստ երևույթին՝ Քոչարյանին խոստացել եք, որ ամեն ինչ կանեք նրան ազատելու համար: Անում եք՝ դատարկ ու անիմաստ միջնորդություններ եք ներկայացնում՝ փոխանակ վերջապես թույլ տալու, որ դատարանն անցնի բուն դատական գործընթացին: Ա՛յ, այդ ժամանակ կերևա Ձեր պրոֆեսիոնալիզմը, թեև մի խնդիր կա. Դուք ստանձնել եք բազմաթիվ մեղքերի հեղինակ հանցագործի պաշտպանությունը:
Եվ մեկ հորդոր. այլևս չփորձեք վիրավորել կանանց, չփորձեք թերագնահատել կին դատավորներին և հիշեք, որ բացի Ձեզանից բնության մեջ այլ շնչավորներ էլ են ապրում»:

«Փաստեր, որոնք ապացուցում են, թե ինչպես է ստեղծվել Գագիկ Խաչատրյանին վերագրվող «միլիարդների» միֆը»․ փաստաբանական խումբ
3418:30
«Փոշու հոտը հեռվից խեղդում էր»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
6816:48
«Նմանօրինակ իրավիճակները ցանկացած տրանսպորտային միջոցում պատահող հնարավոր խնդիրներ են»․ Երևանի ավտոբուս (տեսանյութ)
7515:42
«Հութիները վերահսկողության տակ են վերցրել Բաբ էլ-Մանդեբի նեղուցում գտնվող կղզին»․ #Reuters
17015:01
«Հայաստանում սոսկալիորեն նվազ թիվ են կազմում բնույթով ազնվականները»․ Վարդան Ոսկանյան
7214:42
«Մարզային տրանսպորտի մուտքը Երևան սահմանափակելով՝ քաղաքացիների համար ստեղծվելու են նոր խնդիրներ»․ Մեսրոպ Առաքելյան
7814:36
«Գյուղերում մարդիկ բաներ են պատմում՝ գետինն եմ մտնում». Նիկոլ Փաշինյան
9613:00
«Մարզերից Երևան գալը դառնում է ավելի թանկ ու բարդ»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
8512:06