Սահմռկեցուցիչ մանրամասներ՝ սիրուհուն մասնատած դասախոսի գործողություններից

Նոյեմբերի 7-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ սպանությունը ցնցել է ողջ Ռուսաստանը: Ըստ հետաքննության տվյալների՝ պատմական գիտությունների դոկտոր Օլեգ Սոկոլովը գնդակահարել ու սպանել է իր 24-ամյա կենակցուհուն՝ Կրասնոդարից եկած Անաստասիա Եշչենկոյին, ապա դին թաքցնելու նպատակով մասնատել: Մասնատելու ընթացքում սիրտը չի դիմացել, սկսել է խմել՝ գործն ավարտին հասցնելու համար: Նույն օրն առավոտյան Մոյկա գետից հանել են խեղդվող տղամարդու ու մի պայուսակ՝ կնոջ ձեռքերով ու տրավմատիկ ատրճանակով: Պարզվել է, որ սպանությունից հետո դոցենտը ցանկացել է մասնատել ու թաքցնել դին, բայց երբ ձեռքերով պայուսակը ջուրն է նետել, այն մնացել է ջրի երեսին, ինքը կռացել է, որ սուզի ջրի մեջ, բայց հայտնվել է գետում ու օգնություն կանչել: Աղջկա մարմնի մյուս մասերը հայտնաբերվել են Սոկոլովի տանը:
Ըստ տեղեկությունների՝ ՌԴ-ում հայտնի պատմաբանն ու ասպիրանտուհին միասին են ապրել որպես զուգընկերներ, նրանք մի քանի համատեղ գիտական աշխատանք են գրել: Իր մեղայականում դոցենտը պատմել է, թե վերջին շրջանում հրեշտակ թվացող աղջիկը վերածվել էր «հեքիաթների չար կախարդի», իսկ սպանության պահին ինքը եղել է զայրույթի նոպայի մեջ ու ցավում է տեղի ունեցածի համար: 
Նա այժմ ձերբակալված է, Պետերբուրգի համալսարանը նրան հեռացրել է աշխատանքից:
Սպաված աղջկա եղբայրն էլ իր հերթին պատմել է, որ նոյեմբերի 7-ի երեկոյան քույրը զանգահարել է իրեն լացելով ու պատմել, որ Սոկոլովն իրեն արգելել է գնալ ընկերների հետ երեկույթի, խանդել է, վիրավորել, ասել, որ ինքն անշնորհակալ է, վեճի ժամանակ հարվածել է: Քույրը եղբորը պատմել է, որ ինքը տնից դուրս է եկել, բայց դեռ պետք է ետ գնա իրերի ետևից ու հեռանա Սոկոլովից: Սակայն երբ ետ է վերադարձել, վեճը շարունավել է, ինչին էլ հետևել է դաժան սպանությունը:
Ըստ որոշ աղբյուրների՝ վերջին տարիներին Սոկոլովը հաճախ է հարբեցողության ու ագրեսիայի նոպաներ ունեցել, անգամ Իսպանիայում պատմական բեմականացման ժամանակ, որին նա ներկա է եղել որպես հյուր, այնքան է հարբել, որ սպանել է ձիուն: Նրան ճանաչողները գրում են, որ նա կարծես երկու մարդ լիներ՝ հիանալի պատմաբան և անտանելի հարբեցող:

Շվեյցարիայում զբոսաշրջային ավտոբուսի վթարի հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
25614:07
Բալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգ
223Երեկ, 20:30
Հութիները վերահսկողության տակ են վերցրել Եմենի Մոխա նավահանգստային քաղաքը
539Երեկ, 17:31
Երևանում՝ Կիևյան կամրջի տակ, Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին է հայտնաբերվել
236Երեկ, 15:36
AliExpress-ից գնված զգեստի պատճառով ռուս աղջկա հարսանիքը չի կայացել
395Երեկ, 15:31
Ավտովթար՝ Հանքավանում․ վարորդը տեղում մահացել է
161Երեկ, 11:30
«Իրանը հարվածել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ավիաբազայում տեղակայված մի քանի ինքնաթիռի»․ #CBS
566Երեկ, 10:19
Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ ՊՆ «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
23809.09.2026, 20:12