«Երկրի համար 1 մեղադրյալի միլիոնատեր որդին տեսանյութ է հրապարակել». Տարոն Չախոյան
![]() 459 Երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2019 թ., 12:45 Բլոգեր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկրի համար 1 մեղադրյալի անմեղսունակ, բայց վաղ տարիքում միլիոնատեր դարձած որդին տեսանյութ է հրապարակել, թե բա տեսեք-տեսեք՝ էն 4մլրդ-ի մասին ստեր հորինողն ով էր, երկար տարիներ տարածվող սուտն ու կեղծիքն արմատախիլ է արվելու: Լավ, ենթադրենք՝ էդ 4մլրդ-ը միֆ էր, բա էն զավթած իշխանությունը, բա էն քաղաքական հետապնդումները, բա էն ահ ու սարսափի մթնոլորտը, բա էն սպանությունները, կոռուպցիայով քարուքանդ եղած պետական ինստիտուտները... դրա՞նք էլ էին սուտ... մարտի 1-ի զոհերին էլ է Փաշինյանն սպանե՞լ, թե՞ Փաշինյանի հրամանով էր բանակը ելել ժողովրդի դեմ... Հա, ու մեկ էլ կարող եք ոմանց հավատացնել, որ գլխավոր մեղադրյալի թոշակի հաշվին եք ապրո՞ւմ... կամ գլխավոր մեղադրյալին պաշտպանող փաստաբանների բանակն էլ առանց վարձատրության՝ հանուն վեհ գաղափարների է համաձայնե՞լ պաշտպանել գլխավոր մեղադրյալին... Չի ստացվելու. գլխավոր մեղադրյալի գործած և ոչ մի հանցանք այլևս չի ստացվելու կոծկել, իսկ հիմա թուլացեք ու վայելեք...»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
