Քոչարյանի պաշտպանը դիմել է արդարադատության նախարարին
![]() 349 Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ., 21:30 Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է արդարադատության նախարարին՝ դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով: Այս մասին հայտնում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը: Սահմանադրական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, պաշտպան Արամ Վարդևանյանը հաղորդում է ներկայացրել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կողմից կարգապահական խախտում թույլ տալու վերաբերյալ՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթ հարուցել։ Հիշեցնենք, որ 2019թ․ հունիսի 25-ին դատավոր Արմեն Դանիելյանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ վերացնելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը և կիրառել կալանավորումը։ Նույն օրվա մեկ այլ որոշմամբ դատավոր Ա․ Դանիելյանը բեկանել է «ՍԴ դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» առաջին ատյանի դատարանի որոշումը։ Ռ․ Քոչարյանի պաշտպանը արդարադատության նախարարի ուշադրությունն է հրավիրել նաև դատավոր Ա․ Դանիելյանի կանխակալ վերաբերմունքի վրա։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
