«Պետք չէ ոգևորվել Ադրբեջանի ներքին քաղաքական լարվածությունից». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում ներքին քաղաքական վիճակը որքան էլ վատթարանա, միևնույն է այդ երկրի արտաքին քաղաքական կուրսը չի փոխվի: Պետք չէ ոգևորվել Ադրբեջանի ներքին քաղաքական լարվածությունից, քանի որ դրանք վերջ ի վերջո իրենց ազդեցությունն են ունենալու սահմանային վիճակի վրա լարվածության տեսքով: Ադրբեջանի իշխանամետ շրջանակների հիմնական հակազդեցությունն Ադրբեջանի տարածաշրջանային ծրագրերի մասնակցությունն է, որոնք իրենցից ենթադրում են այդ երկրի դերի բարձրացում տարածաշրջանում: Հատկապես կենտրոնանում են այն ծրագրերի վրա, որոնք շրջանցել են Հայաստանը, չնայած որի պատճառով կատարել են հսկայածավալ ծախսեր: Այսօր Ադրբեջանում ոչ թե սոցիալական բողոքի ակցիաներ են, այլ համակարգի, կոնկրետ վարչակարգի դեմ է: Իսկ դա նշանակում է, որ հասարակության շահագրգռվածությունն այստեղ այդքան էլ այնպես չէ, ինչպես ներկայացնում են ընդդիմադիր լրատվամիջոցները: Ադրբեջանում դեռևս չի կարող տեղի ունենալ հեղափոխություն, կամ փողոցի միջոցով իշխանափոխություն, քանի որ դա ձեռք չի տալիս նաև արտաքին ինվեստորներին, ովքեր արդեն տարիներ ի վեր ինչ-ինչ պայմանավորվածությունների արդյունքում իրենց գործունեությունն են ծավալում Ադրբեջանում: Այլ հարց է, եթե Բաքուն որոշի այդ ինվեստորներին զրկել իր երկրում գործունեություն, մասնավորապես, հանքահորերի, հանքերի շահագործումից, ապա դեպի ընդդիմադիր դաշտ կարող են գնալ հսկայական ֆինանսական միջոցներ, որն էլ իր հերթին լուրջ գլխացավանք կդառնա Ալիևի համար: Իսկ այս դեպքում, մանր-մունր էպիզոդներով բողոքի ակցիաները կավարտվեն ձերբակալություններով, մերձավորներին վախեցնելով, կամ կաշառելով...»:

«Երեկ մեկ օրվա մեջ խտացված էր իշխանություն–ընդդիմություն պայքարի գրեթե ամբողջ դիլեման». Վլադիմիր Մարտիրոսյան
4322:12
«Հուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում». Տիգրան Աբրահամյան
6919:30
Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար
16819:13
«Խաղաղության քաղաքականությունը չի ազատում պետությանը՝ հիշելու պարտքից»․ Դավիթ Անանյան
8417:24
«Ցանկացած իշխանություն վաղ թե ուշ ավարտվում է»․ Արման Աբովյան
8517:12
«Պատերազմի արհավիրք բերած իշխանությունը երեկ որոշ համայնքներում ստացել է 99 տոկոս ձայն»․ Արմեն Հովասափյան
8416:12
«ԵԽԽՎ-ի զեկույցում անդրադարձ կա նաև ԲՀԿ-ի՝ խորհրդարանից դուրս մնալու հանգամանքներին․ ճշմարտությունը կոծկել հնարավոր չէ»․ Իվետա Տոնոյան
7815:54
«Եպիսկոպոսների ձերբակալությունը չի համապատասխանում ժողովրդավարության հիմնարար ազատություններին»․ Շոլտ Նեմեթ (տեսանյութ)
8715:36