«Ինչի՞ պետք է հավատամ իր տեսակետը 8 անգամ փոխած Փոստանջյան Զարուհուն». Տարոն Չախոյան
![]() 359 Երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2019 թ., 12:10 Բլոգեր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքականությունը չանձնավորելու մասին. մերժվածի ու գլխավոր մեղադրյալի կողմնակիցներն ու քաղաքական դիակները շարունակ դոշ են ծեծում, թե բա «քաղաքականությունը մի անձնավորեք ու անձնականի հետ մի խառնեք...»: Լավ, բայց հիմա փորձեք ինձ համոզել, թե հանուն ինչի՞ պետք է հավատամ 2 տարվա ընթացքում Փաշինյանի, Քոչարյանի ու Սերժի մասին իր տեսակետն առնվազն 8 անգամ փոխած Փոստանջյան Զարուհուն, հանուն ինչի՞ պետք է հավատամ ժամանակին Մարտի 1-ի գործով Քոչարյանին մեղադրող, իսկ հիմա վերջինիս պաշտպանող Շահնազարյան Դավիթին, նույն գործով Քոչարյանին մեղադրող ու հիմա արդարացնող Սամսոնյան Նարեկին, ինչի՞ համար հավատամ մինչև այսօր Սերժի հանցագործ կլանի գովքն անող Շարմազանովին ու Աշոտյանին կամ օրական մի քաղաքական պապաշայի գիրկը թռնող Բաբայան Վահանին: Կամ նույնն է, որ առանց անձնավորելու փորձենք հավատալ մերժված Սերժիկի ճոռոմ ու հայրենանվեր խոսքերին, ու ինքներս մեզ փորձենք համոզել, որ չի խաբելու... Էն ո՞նց էր ասում՝ «Չեմ առաջադրվելու ՀՀ վարչապետի թեկնածու»: Նույնն է, որ հավատաք գլխավոր մեղադրյալին, թե Մարտի 1-ի դեպքերից ինքն անտեղյակ էր, ոʹչ ծեծելու, ոʹչ կրակելու, ու ոʹչ էլ զորքը քաղաք մտցնելու հրաման էր տվել... Օրվա պահանջից կախված ու ֆինանսական շահեր հետապնդող շարքային գՌդոնչիների էս պրիմիտիվ կռուտիտներն առնվազն ծիծաղելի են...»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
