Պատմության ամենաթանկ գործարքը. Saudi Aramco-ն գնահատվել է 1,7 տրիլիոն դոլար

Աշխարհի խոշորագույն նավթագազային ընկերությունը՝ Saudi Aramco-ն, գնահատվել է 1,6-1,7 տրիլիոն դոլար, հաղորդում է Bloomberg-ը:
Ըստ պարբերականի՝ նախնական հանրային առաջարկի (IPO) ժամանակ Saudi Aramco-ն կտեղադրի 1,5% բաժնետոմս՝ (մոտ երեք միլիոն) ներկայացնելով այն Tadawul բորսայում: Գների միջակայքը կկազմի 30-32 սաուդյան ռիալ մեկ բաժնետոմսի համար (8-8,5 դոլար): Որից հետո նավթագազային ընկերությունը կդառնա հանրային ամենաթանկ ընկերություններից մեկն աշխարհում, որի բաժնետոմսերը կարելի է գնել բորսայում: Այն իր արժեքով շրջանցել է Amazon, Apple, Microsoft և Alphabet ընկերություններին: Նշվում է, որ երկրի իշխանությունները հաստատել են այս գործարքը դեռևս նոյեմբերի սկզբին, սակայն Սաուդյան Արաբիան այս քայլին էր գնում մի քանի տարի:
Նկատենք նաև, որ նման գործարքն անվանվել է «Դարի գործարք»: Ընկերությունը ներդրողների համար ավելի գրավիչ դարձնելու համար Saudi Aramco-ն նախատեսում է հաջորդ տարի 75 միլիարդ դոլար շահութաբաժին վճարել, որը կունենա 3,75% եկամտաբերություն: Բացի այդ, շահաբաժինները չեն նվազի մինչև 2024-ը՝ անկախ նավթի գներից: Նավթային հսկան, հետևաբար, նախատեսում է ներգրավվել մինչև 25,6 միլիարդ դոլար: Առաջարկի վերջնական ծավալը հայտնի կդառնա դեկտեմբերի 5-ին:

«Ցեմենտի գինը թանկացել է»․ Վահե Սարգսյան
7717:06
«Ոչ մի իրական ստուգում չի կատարվում, այլապես լիցքավորման կայանների մեծ մասը փակված կլիներ»․ Նաիրի Հոխիկյան
210Երեկ, 15:30
«Իշխանության թողտվությամբ Դիլիջանի ու Իջևանի անտառներն անխնա հատում են»․ Ոսկան Սարգսյան
42911.09.2026, 15:12
«Մենք պատկերացնում ենք մեր անելիքը՝ բոլոր սցենարներում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
44511.09.2026, 12:30
«2021-23թթ. ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարբեր ուղղություններով պատահական չեն ընտրվել»․ Տիգրան Աբրահամյան
44511.09.2026, 10:36
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել գարի և ցորեն
94210.09.2026, 11:54
ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը
164909.09.2026, 11:31
«Ձեր թոփ մեկ խնդիրը Հայաստանի վիլայեթացումն է և ոչ թե գազի սպառումը»․ Արեգ Սավգուլյան
47409.09.2026, 10:18