«Բենզինային ցույցեր» Իրանում. զոհերի թիվն անցնում է մի քանի տասնյակը

Առնվազն 40 մարդ է մահացել Իրանում և հարյուրավորները տուժել են անկարգությունները ճնշելու փորձերի ժամանակ, գրում է Reuters-ը: Զոհերի թվում կան մի քանի իրավապահներ: 1000-ից ավելի մարդ ձերբակալվել է: Միևնույն ժամանակ երկրի ղեկավարությունը հայտնում է ընդամենը 2 զոհի մասին: Հիշեցնենք, որ Իրանում անկարգություներն սկսվել են վառելիքի գնի կրկնակի աճի պատճառով:
Երկրի ամբողջ տարածքում անջատված է ինտերնետը: Այդ է պատճառը, որ երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին դժվար է ստույգ տեղեկատվություն ստանալ:
Սպահան քաղաքում այսօր այրվել է մեծ վահանակ՝ երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Սեիդ Ալի Համենեի պատկերով: Ինչպես հաստատում են արտասահմանում գտնվող իրանցի իրավապաշտպանները՝ ոստիկանական ուժերը ցուցարարների նկատմամբ կիրառում են մարտական փամփուշտեր, ցույցերը ցրելու հատուկ միջոցներ՝ ջրային շիթ, արցունքաբեր գազ և այլն:
Երկրի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ քաղաքացիներն իրավունք ունեն իրենց բողոքը հայտնելու թանկացումներ դեմ, սակայն տեղի ունեցածը երկրի անվտագությունն ու կայունությունը խաթարելու փորձեր են: Նա նշել է, որ թանկացման որոշումը կայացրել են երկրի իշխանության երեք ճյուղերը համատեղ՝ գործելով համաձայն օրենքի:
Ավելի վաղ թանկացման մասին որոշումը արդարացրել էր նաև Իրանական հեղափոխության առաջնորդ Ալի Համենեին:

«Հարձակումը գահակալի դեմ, հարձակում է հենց Եկեղեցու դեմ»․ Սամվել դպիր Գրիգորյան
5900:42
«Ավտովթար՝ Զվարթնոց թաղամասում․ մահաբեր շրջադարձի հերթական «զոհերը»»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
124Երեկ, 22:54
4 զբոսաշրջիկ անհետ կորել է Ղրիմի քարանձավներում
134Երեկ, 20:25
Ամուրի մարզում Տու-95 ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է անձնակազմի վեց անդամ
207Երեկ, 19:19
Նեպալում ուժգին սողանքների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվն անցել է 2 տասնյակից (տեսանյութ)
194Երեկ, 18:53
Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կա 3 զոհ (տեսանյութ)
133Երեկ, 15:06
Սլովակիայում դպրոցականը դանակով հարձակվել է ուսուցիչների և աշակերտների վրա (տեսանյութ)
243Երեկ, 14:55
Քալիֆորնիայում սպանել են #NYT Games-ի տեխնիկական բաժնի ղեկավարին
273Երեկ, 11:42