Դիարբեքիրի հայկական կիսավեր եկեղեցին ոչնչանալու վտանգի տակ է
![]() 671 Չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2019 թ., 17:05 Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի պատմական Սուր շրջանի Ալիփաշա թաղամասում գտնվող Սբ. Սարգիս հայկական կաթոլիկ եկեղեցին հայտնվել է գանձ որոնողների թիրախում: Նրանք հանում են եկեղեցու քարերն ու վաճառում, գանձ գտնելու հույսով անցքեր են բացում պատերին կամ հիմքերի մոտ, ինչի հետևանքով առանց այդ էլ կիսավեր եկեղեցին հայտնվել է ամբողջապես ոչնչանալու վտանգի տակ է. հայտնում է Ermenihaber.am-ը: Թուրքալեզու աղբյուրը գրում է, որ արձանագրությունների ու պատմական հավաստի տեղեկությունների սակավության պատճառով եկեղեցու մասին քիչ բան է հայտնի: «Շվեյցարացի պատմաբան Մաքս վան Բերքհեմը «Ամիդա» անունով աշխատության մեջ գրում է, որ օսմանահպատակ հայերը եկեղեցին կառուցել են 1515 թվականին ու անվանել Սուրբ Սարգիս: 19-րդ դարի բանասեր, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանի աշխատությունում խոսվում է քարաշեն, հնգախորան հայկական եկեղեցու մասին, իսկ Թուրքիայի ասորական համայնքի ներկայացուցիչ, պատմաբան Գաբրիել Աքյուզը այդ եկեղեցու համար օգտագործում է Մոր Դումյանա անունը»,- նշում է աղբյուրը: Եկեղեցու մասին տեղեկություններ է հաղորդել Անկարայի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետի շրջանավարտ Ռուվեյա Թունչը, ով Գերմանիայում ղեկավարում է «Հիշողություն ու տեղանք» նախագծի աշխատանքները: Եկեղեցու վերաբերյալ ուսումնասիրություններ կատարած Թունչը նշում է, որ Սբ. Սարգիսը մյուս մեծ եկեղեցիների նման իր կազմում ունեցել է դպրոց. «Այդ դպրոցն էլ եկեղեցուց շատ ուշ չի կառուցվել: 16-րդ դարում այնտեղ հայերեն և աստվածաբանություն է դասավանդվել: 1800-ականներին Դիարբեքիրի վիլայեթի 2 դպրոցներից մեկը Սբ. Սարգսի, մյուսը Սբ. Կիրակոսի կազմում էր: Այդ 2 դպրոցներում մինչև կեսօր հայերեն և թուրքերեն են դասավանդվել, իսկ կեսօրից մինչև երեկո՝ ձեռագործ արհեստներ: Սակայն հայոց պատրիարք Կարապետ 3-րդը, հասկանալով, որ գրագիտությունը բավարար մակարդակի վրա չէ, համայնքին շրջաբերական է ուղարկում՝ պահանջելով առևտրականների ու արհեստավորների հովանավորությամբ դպրոցներ կառուցել: 1800-ականներին այս վիլայեթներում ամենուր սկսում են դպրոցներ կառուցել: Դպրոցների կառուցմամբ աշխուժանում է կրթական գործընթացը, ինչի շրջանակներում Սբ. Սարգիս եկեղեցու կազմում 1847-ին մեկ հատ էլ օրիորդաց դպրոց է կառուցվում, որն ավելի ուշ դասընթացներ է առաջարկում նաև չափահասների համար: Այդպիսով դպրոցը շատ արհեստագործների համար առաջընթաց է ապահովել իրենց գործունեության ոլորտում: Հայկական դպրոցներում հիմնականում դասավանդում էին այնպիսի առարկաներ, ինչպիսիք էին թվաբանություն, աշխարհագրություն, բնագիտություն, օսմանյան գրականություն, տրամաբանություն, քրեական օրենսգիրք, կրոններ, ինչպես նաև ձեռագործ աշխատանքներ: Այսօրվա Դիարբեքիրի Յավուզ Սելիմ, Սուլեյման Նազիֆ նախակրթարանների շենքերը, Դիարբեքիրի առևտրի ու արդյունաբերության պալատի ու մի շարք այլ շենքեր այդ ժամանկներում կառուցված հայկական դպրոցներ են»: Թունչը պատմում է, որ Օսմանյան կայսրությունում 4572 ոչ քրիստոնեական դպրոց է եղել, սակայն դրանցից 4074 չեն ունեցել պաշտոնական թույլտվություն, իսկ Սբ. Սարգիս եկեղեցու կազմում գործող դպրոցներին թույլտվություն է տրվել միայն 1893 թվականին: «Օրիորդաց դպրոցին, սակայն, այդպես էլ թույլտվություն չի տրվել,- շարունակում է Թունչը: -Եվ հետաքրքիրն այն է, որ չնայած 1893-ին փաստաթղթեր ստանալու հանգամանքին՝ Սբ. Սարգիս եկեղեցին ու դպրոցներն անմասն չեն մնացել 1894-96թթ. սադրանքներից: Եկեղեցին այրվել է, դպրոցներն՝ ավերվել: Միևնույն ժամանակ լրջորեն ավերվել են բազմաթիվ հայկական արհեստանոցներ, խանութներ ու տներ: «1899-ին թվագրվող մի փաստաթղթում նշվում է, որ եկեղեցու դպրոցների վերանորոգման համար թույլտվություն է ստացվել: Այդ գործընթացից հետո ուսումնական կյանքը շարունակվել է դպրոցներում՝ չնայած բազմաթիվ տներից հավաքվել էին հայերեն դասագրքերը: 1915-ից հետո եկեղեցին ու դպրոցները բռնագրավողները դրանք օգտագործել են որպես անմշակ բրնձի ֆաբրիկա, անասնագոմ, հացահատիկի պահեստ և այլն: Վերջին տարիներին Սուր թաղամասում տեղի ունեցած բախումներից (նկատի ունի 2015-դեկտեմբերից 2016-ի մարտին թաղամասում քուրդ զինյալների ու թուրք ուժայինների միջև տեղի ունեցած բախումները-խմբ.) հետո թաղամասում սկսած քաղաքաշինության ծրագրի հետևանքով եկեղեցին հայտնվել է քանդվելու վտանգի մեջ»,- նշում է Թունչը: Նրա խոսքով՝ այս պահին գանձախույզների հարձակումները եկեղեցու վրա շարունակվում են, ուստի 80 տոկոսով ավերված եկեղեցին պահպանելու համար պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն: «Եթե եկեղեցին քանդվի, նրա հետ կվերանա մի ամբողջ պատմություն ու հիշողություն»,- ահազանգում է Թունչն ու նշում որ չնայած եկեղեցին քանդվելու եզրին է, բայց դեպի իրեն է ձգում բազամաթիվ զբոսաշրջիկների Թուրքիայից ու արտասահմանից: «Ամեն տարի այստեղ Հայաստանից խմբեր են գալիս: Եթե վերականգնվի, կդառնա զբոսաշրջիկների մշտական կանգառներից մեկը»,- եզրափակում է Թունչը: |
Արարատ լեռն առաջին անգամ պատկերվել է մ.թ.ա. I -ին դարում հատված դրամների վրա
304Երեկ, 00:54«Վարչապետը գնացել էր նախապես պատրաստված. Տիգրան Գյուլումյանին կոչ եմ անում չվախենալ». Անուշ Ասլիբեկյան
35316.09.2025, 23:12«Դեռ դատարանի որոշումը չկա, բայց արդեն քանդում են «Գոյ»-ի բեմը»․ Սարգիս Արզումանյան
24115.09.2025, 15:12«Մկրտիչ Արզումանյան, ի՞նչ էիք զգում, երբ խոնարհվում էիք ուրացողի առաջ». Դավիթ Ղահրամանյան (լուսանկար)
60715.09.2025, 01:30«Դուք էդքան փողամեռ ու պալատակա՞ն եք». Արթուր Հայրապետյան
46015.09.2025, 01:24Կսահմանվի ՀՀ օրհներգի կատարման նոր կարգը
31614.09.2025, 22:30Որ երգիչը, որքան հոնորար է ստացել «Ֆեստիվառ»-ի համար․ «Ժողովուրդ»
46312.09.2025, 08:45«Դիմել եմ Տիգրան Ավինյանին՝ հասկանալու այս որոշման պատճառները»․ Քրիստինա Վարդանյան
49811.09.2025, 00:48