«Սպասելիքներս նվազում են». Վովա Վարդանովը՝ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի մասին
![]() 443 Հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2019 թ., 17:05 «Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովը փորձում է օբյեկտիվ լինել, քաղաքականացում չի արվում, ինչը դրական քայլ է: Այստեղ մի խնդիր ունենք. ո՛չ հանձնաժողովն է դրա պատասխանը տալու, ո՛չ էլ ՊՆ-ն է փորձում տալ: Մեր պրոբլեմը կառուցվածքային է, բանակը պիտի փոխվի հեղափոխականորեն: Եթե հեղափոխություն տեղի ունեցավ 1,5 տարի առաջ, դա պիտի անդրադառնար նաև բանակի վրա». նոյեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար Վ. Վարդանովը: Ըստ նրա՝ կտրուկ փոփոխություններն անհրաժեշտություն էին: Բանախոսը պնդեց, որ պետք է հրաժարվել խորհրդային ժամանակաշրջանի մեթոդներից, երբ համալրումն արվում էր ռազմական տեսակետից անգրագետ պահեստազորայիններով: Ոչ պակաս կարևոր է պաշտպանական համակարգի ուժեղացումը: «Նույնիսկ բյուջեն անբավարար է ուշադրություն դարձնում պաշտպանական համակարգին»,- նկատեց նա: Վ. Վարդանովը նշեց, որ ինքն ակնկալում էր, որ հանձնաժողովի աշխատանքը կբացահայտի, որ ցարական-ռուսական համակարգն իրեն սպառել է, և որ ուրիշ պաշտպանական համակարգ է պետք: «Հիմա իմ սպասելիքները գնալով նվազում են, որովհետև հանձնաժողովի անդամները ռազմական գործին խորը չեն տիրապետում, արդյունքում փորձագետներ են հրավիրում, որոնք ցարական համակարգում կրթություն ստացած մարդիկ են»,- եզրափակեց Վ. Վարդանովը: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
