«Չի կարելի հանձնել ոչ մի կտոր հող. սա Հայաստան է և… վերջ». Լեոնիդ Ազգալդյան
![]() 1571 Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2019 թ., 10:30 «Ո′չ ոք չի կարող ասել, որ սա Հայաստան չէ, ո′չ ոք իրավունք չունի սա վաճառքի դնել, փոխանակման դնել, հանձնման դնել: Ոչ մի գաղափարով չի կարելի արդարացնել Շահումյանի Գետաշենի Արցախի հանձնումը, ինչպես նաև մնացած հայոց հողերը…»,- 1991 թ. Վարդենիսի, Քելբաջարի, Նոյեմբերյանի, Կոռնիձորի, Շահումյանի, Գետաշենի և մի շարք շրջանների ինքնապաշտպանության կազմակերպման ժամանակ, ասել է Լեոնիդ Ազգալդյանը: «Չի կարելի հանձնել ոչ մի կտոր հող. ինչ էլ ասեն կենտրոնական կամ ոչ կենտրոնական, միջազգային կամ ազգային գործիչները. սա Հայաստան է և… վերջ»,- ասել է ռազմական մեծ գործիչը: Այսօր հայ ֆիզիկոս, Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է. նա կդառնար 77 տարեկան: Ծնվել է 1942 թվականին Թիֆլիսում, Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։ 1947-1959 թվականներին սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։ 1960 թվականին ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետը և այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։ Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից Ազգալդյանը, որպես ռազմական առաջատար գործիչ, գործուն կերպով մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին։ 1990թ. փետրվարից վարել է «Անկախության բանակ»-ի հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում հատկապես Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրավորել և իրականացրել խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման խոչընդոտումը։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։ |
«Առաջին անգամ կցուցադրվի Սյունյաց դշխուհու գանձը». Հայր Ասողիկ Կարապետյան
188Երեկ, 17:54«Պեպո» ֆիլմը 90 տարեկան է. հետաքրքիր փաստեր (տեսանյութ)
136Երեկ, 17:24Հուշ-երեկո՝ նվիրված Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակին
33205.07.2025, 01:00«Անգամ նրա անվան թատրոնն աղավաղեցին»․ Մարգարիտ Եսայան
37804.07.2025, 20:24«Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես մզկիթ»․ #Anadolu
78204.07.2025, 17:10Ի՞նչ էր գրված Խրիմյան Հայրիկի ոտքերի տակ ընկած՝ ցարի ուղարկած նամակում
41503.07.2025, 00:00Մահացել է լրագրող, արվեստաբան Կարեն Միքայելյանը
43402.07.2025, 19:42«Նիկոլն էս հարցից անակնկալի եկավ և բան չպատասխանեց». Մարինե Պետրոսյան
59501.07.2025, 22:54