«Ադրբեջանական քարոզչամեքենան այս նկարն օգտագործում է սեփական հասարակությանը մոլորեցնելու համար». Կ. Հովհաննիսյան

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանական դրոշի այրումը տեղի է ունեցել 2018թ. Իրաքի Բասրա քաղաքում, երբ ցուցարարները բողոքում էին Իրաքի իշխանության դեմ, և ըստ էության Իրանի հյուպատոսության շենքի վրա հարձակումը մտնում էր այն գործողությունների մեջ, որով առաջնորդվում էին ցուցարարները: Բայց արի ու տես, որ այսօր այս նկարն ադրբեջանական քարոզչամեքենան օգտագործում է սեփական հասարակությանը մոլորեցնելու համար: Այսօր այս նկարը պտտվում է սոցցանցերի ադրբեջանական տիրույթում հետևյալ մակագրություններով. «Հարավային Ադրբեջանում Իրանի դրոշը այրում են ոչ միայն ադրբեջանցիները, այլ քրդերը, արաբները և աղքատները... Սա նշանակում է, որ վերջ պարսկական իմպերիալիզմին...» և նմանատիպ այլ մեկնաբանություններ:
Հարավային Ադրբեջան են համարում Իրանի հյուսիսային հատվածը և, ըստ այդ տրամաբանությամբ, այս դրոշը այրվում է Իրանում, ինչը բացահայտ կեղծիք է»:

«Միքայել Սրբազանը մեր միջից ամենաազատներից մեկն է մնացել». Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)
1211:30
«Միլպետներ» են պաշտոնանկ եղել
3211:18
Ուղիղ միացում՝ Մայր Աթոռից (տեսանյութ)
3111:06
«Հաջիևը մեղավոր չի, որ Հայաստանում իր արած ամեն ինչի հետ հաշտ են»․ Արա Պողոսյան
6010:06
«Ի՞նչ պետք է իմանալ Խաչվերացի մասին»․ Զաքարիա Սրբազան
7809:12
«4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեսիա իրականացրեց ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ»․ Տիգրան Աբրահամյան
7009:00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
7108:24
«Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի»․ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատուն
12200:48