«Եթե պարոն Վանեցյանն այդ գործողությանը չի դիմել, ուրեմն՝ նման վտանգ չի տեսել». Լիլիթ Մակունց

«Այն մեկնաբանությունները, որոնք արվում են «Բաց հասարակության հիմադրամ»-ի առնչությամբ, եղել են դեռ վաղուց: Այն ժամանակ Ա.Վանեցյանն ԱԱԾ տնօրեն էր: Վստահ եմ՝ եթե պարոն Վանեցյանը որևէ կերպ ազգային անվտանգությանը սպառնալիք ներկայացնող բան տեսներ, անմիջապես քայլեր կձեռնարկեր: Եթե պարոն Վանեցյանն այդ գործողությանը չի դիմել, ուրեմն՝ նման վտանգ չի տեսել»,- նոյեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտնած այն կարծիքին, ըստ որի՝ Սորոսի հիմնադրամը վտանգ է ներկայացնում ազգային անվտանգությանը:
Պատգամավորը նկատեց, որ հարցը դիտարկվում է ոչ թե անձերի, այլ համակարգի տեսանկյունից: Եվ այդ համատեքստում Ա. Վանեցյանի դիրքորոշումը հիմնված է եղել վերլուծությունների ու զեկույցների վրա, որոնք իրեն ներկայացվել են: Լ.Մակունցն ԱԱԾ նախկին տնօրենի հայտարարությունը տարակուսելի որակեց:

«Երևանի քաղաքապետարանը չունի կայանման կանոնների վերահսկման առանձին ծառայություն». Պեդրո Զարոկյան
4000:54
«Երկրի թիվ մեկ մարդը հայրենիքի պաշտպանն է». Տիգրան Աբրահամյան
4900:42
Թրամփն աշխատանքից ազատել է իր մամուլի քարտուղարին՝ 5 օրվա պաշտոնավարումից հետո
15700:00
«Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ պատրաստվում է ադրբեջանական սեպ մխրճել Հայաստանի տարածքում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
66Երեկ, 23:48
«Հասկացնում են, որ այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը». Սուրեն Սուրենյանց
56Երեկ, 23:42
«Ովքե՞ր են Աննա Վարդապետյանին զանգողները». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
59Երեկ, 23:30
Երևանում բանակցություններ են վարել Իրանի նախագահն ու Վրաստանի վարչապետը
57Երեկ, 23:18
«Բավական է, որ կառավարումն անցնի համայնքին, ու լինում է արտակարգ իրավիճակ». Հակոբ Բադալյան
64Երեկ, 23:12