«Տեղեկություններ կան, որ Վանեցյանը հայտնի ռուսաստանաբնակ օլիգարխի ստեղծվող ուժի առաջին դեմքը կարող է լինել». Բաբաջանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր Factor TV-ի եթերում անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ նոյեմբերի 21-ին տված հարցազրուցին:
«Հայաստանի անվտանգությունն իրապես սպառնալիքի տակ է, քանի որ Հայաստանը կարող է իրեն շռայլություն թույլ տալ Վանեցյանի նման պարզունակ, համապատասխան հմտություններ, հասունություն, գիտելիքներ չունեցող մեկին ԱԱԾ տնօրեն կարգելու։ Այս իմաստով սա հեղափոխության, նրա թիմի, առաջնորդի ամենամեծ բացթողումն է եղել»,- ասել է պատգամավորը՝ հավելելով, որ եթե մարդն անմեղսունակության աստիճանի փորձում է «հոդաբաշխ մտքեր» արտահայտել, լրատվամիջոցներն էլ դրանց մեծ կարևորություն և մեծ նշանակություն են տալիս, ապա դա արդեն սպառնալիք է երկրի անվտանգության համար։
Եթերի ընթացքում Բաբաջանյանը նշել է, թե տպավորություն ունի, որ Վանեցյանը միացել է հիբրիդային այն պատերազմին, որը վարում են նախկին ռևանշիստները, որոնք «փորձում են իրենց փաթեթավորել ընդդիմության շղարշով, բայց՝ անհաջող»։
«Կարծում եմ՝ Վանեցյանը և նրան սատարող քաղաքական ուժերն ու գործիչները պիտի ուղղակի երանի տան, որ Հայաստանի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է։ Եթե հեղափոխությունն իսկապես շարունակվեր հեղափոխության տրամաբանությամբ, ո՛չ Վանեցյանը, ո՛չ նրան շրջապատող և այսօր նրանով ոգևորվող շրջանակներն իրենց հանգիստ չէին զգա և կգտնվեին համապատասխան տեղում»,- ընգծել է Արման Բաբաջանյանը
Պատգամավորը նշել է, որ իրեն անհանգստացնում է, թե ինչ հանգստությամբ է Արթուր Վանեցյանը քաղաքական դաշտի հետ վերջնագրային տոնով խոսում այն տեղեկությունների մասին, որոնք նրան հասու են դարձել ի պաշտոնե. «Նա փորձում է իր անձնական ու քաղաքական նպատակին ծառայեցնել տեղեկություններ, որոնք նրան հասու չէին լինի, եթե չլիներ ԱԱԾ տնօրեն։ Ես կարծում եմ, որ Վանեցյանը հասկանում է իր արած քայլերի վտանգավորությունը, և եթե նա այս դինամիկան շարունակի, առաջացնելու է խնդիրներ երկրի անվտանգության համար, և քաղաքական իշխանության ու անվտանգության մարմինների համար այլ բան չի մնա, քան նրան մեկուսացնել: Վանեցյանն այսօր քաղաքականապես որբ է, և փնտրում է հովանոցներ, որոնց տակ կկարողանա տեղավորվել և իր քաղաքական ծրագրերն առաջ մղել։ Մենք իշխանությունից դուրս ձևավորված մի քանի օջախներ ունենք՝ ի դեմս Հանրապետականի, Ռոբերտ Քոչարյանին սատարող շրջանակների և արցախյան որոշ օջախների: Վանեցյանը դեռևս չի կողմնորոշվել, թե որտեղ է իր տեղը: Նրա առկախված պատասխանները, կարծում եմ, նպատակ ունեն՝ թե ինչ գնով և ում կծախվի, և դա տեղի կունենա մոտ ապագայում։ Տեղեկություններ կան, որ հայտնի ռուսաստանաբնակ օլիգարխի կողմից ստեղծվող ուժի առաջին դեմքը կարող է լինել։ Ես հույս ունեմ, որ այդ տեղեկությունները ճիշտ չեն, այն իմաստով, որ Ռուսաստանում բնակվող օլիգարխները հասկանում են իրենց գործողությունների նշանակությունը Ռուսաստանից դուրս, առավել ևս՝ Հայաստանում»,- ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Կապիտուլյացիայի խորհրդանիշ դարձած իշխանությունների ներկայացուցիչները խոսում են Սերժ Սարգսյանի գործունեությունից»․ Արմեն Հարությունյան
2516:30
«Փաշինյանը խորհրդարանական ընդդիմության դեմ օգտագործելու է մի քանի սցենար»․ Անի Սամսոնյան
4716:18
Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին
11916:01
«Սերժ Սարգսյանի հարցազրույցից հիստերիկ նոպաների մեջ են ընկել»․ Արմեն Աշոտյան
6515:42
«Հպարտ քաղաքացիները և հերոս հարկատուները ձեզնից արդարադատություն են ակնկալում»․ Տիգրան Դավուդյան
7414:48
«Ժողվրչոն թիկնապահներով, մատուցողուհիներով խաշ է ուտում բակում»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
7614:18
«Ընդդիմության տեղի համար պայքարի նոր ալիք է սկսվել»․ Հակոբ Բադալյան
7613:48
«Վազգե՛ն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը՝ մեր հակառակորդի նվագի տակ»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
8513:30