«Աննա Հակոբյանը «մուղամ» բառը չպետք է օգտագործեր». Անուշ Սեդրակյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն, այսօր ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր, որ Մեհրիբան Ալիևային հրավիրում է Արցախ: Factor TV-ի եթերում այսօր քաղաքագետ Անուշ Սեդրակյանը կարծիք է հայտնել, որ
Աննա Հակոբյանը պետք է «մուղամ» բառը չօգտագործեր. «Որովհետև մենք հասկանում ենք, որ Ղարաբաղում մուղամ չկա և չի հնչել։ Ես կարող եմ վստահաբար ասել, որ նույնիսկ այն ժամանակներում, երբ ադրբեջանցիներն ու ղարաբաղցիներն ապրում էին Խորհրդային Միությունում համեմատաբար հաշտ ու համերաշխ, մուղամ լսելու մշակույթ կոնկրետ Արցախում չի եղել։ Գուցե հեռավոր ադրբեջանական գյուղերում կար, բայց երբ խոսում ենք մայրաքաղաքի և հայկական բնակեցված վայրերի մասին, մուղամ չի եղել։ Այսինքն՝ ինքնին մուղամ բառի օգտագործումը ցույց է տալիս, որ ադրբեջանցի տիկինը համերգի չի, որ Արցախ գալիս է: Աննա Հակոբյանը կարող է հակադարձել, որ մեծ սիրով Մեհրիբան Ալիևային կարող է հրավիրել Արցախ՝ դասական երաժշտության համերգի։ Այդ մի գեղեցիկ ֆրազով մուղամի կատեգորիան վերացնելով և ցույց տալով, որ կա հայկական ինքնիշխանության, արցախապաշտպանության, հայկական սկզբունքայնության մի սիստեմ, որին, ես հասկանում եմ՝ ինչ նպատակ է հետապնդում վարչապետի կինը՝ ցույց տալով, որ մենք բաց ենք խաղաղասիրական գործողությունների համար, և դա ես ողջունում եմ: Որովհետև ինչ-որ քայլեր պետք է արվեն, թեկուզ շոուի կարգի, բայց նույնիսկ այդ շոուի մեջ ամեն բառ կարող է ամբողջ իրադրությունը փչացնել։ Երբ տիկին Հակոբյանն ասում է՝ մենք ձեզ կհրավիրենք Ղարաբաղ, դրա հետևից պիտի ասի՝ Կոմիտասի համերգի, դասական երաժշտության համերգի, հետո մենք կգնանք Բաքու և կլսենք մուղամ, որովհետև մենք գտնվում ենք մի տարածքում, որտեղ դա ազգային մշակույթ է»,- ասել է Սեդրակյանը:

«Առուշ Առուշանյանը, ըստ էության, գերու կարգավիճակ ունի»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4014:30
«Ֆինլանդիան մտադիր չէ խաղաղ ժամանակ իր տարածքում միջուկային զենք տեղակայել»․ Ստուբ
9414:24
«Սաուդցիները սխալ հաշվարկ կատարեցին՝ տարածաշրջանում իրենց համար դաշնակիցներ ընտրելիս»․ Արտակ Զաքարյան
5714:12
Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարը հրաժարական է տվել
8614:06
«Գնա քո գործով զբաղվի, Էդգարի ցավով մի տառապի»․ Սասուն Միքայելյանը՝ լրագրողին (տեսանյութ)
6213:48
«Կդիմեմ, որ սպառնալիքների մասով իրավապահները զբաղվեն»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
5313:42
«Դուք իրականացնում եք Հայաստանի ապահայկականացման քաղաքականություն». Արթուր Խաչատրյան
6313:36
Նարեկ Կարապետյանը՝ ԱԺ բանավեճի մասին (տեսանյութ)
6113:24