«Անընդհատ կալանավորում, բացթողում, այս շոուներով ինչքա՞ն կարելի է ազգին կերակրել». Գևորգ Պետրոսյան
![]() 364 Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2019 թ., 12:50 «Ես չգիտեմ՝ այնտեղ քաղաքական կոմպոնենտը որքան է, իրավականը՝ որքան: Ես իրավաբան եմ, ոչ կարող եմ պնդել, ոչ էլ հերքել». դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառալով ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին՝ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Նա միևնույն ժամանակ քաղաքական տարրի առկայությունը չբացառեց: «Այս վերջին շրջանի դատավարությունները՝ ձգվող, ըստ էության, նախկին իշխանությունների գործելաոճն է: Իրենք ինչի մեջ մեղադրում էին նախկին իշխանություններին, հիմա նույնն իրենք ենք անում: Անընդհատ կալանավորում, բացթողում, այս շոուներով ինչքա՞ն կարելի է այս ազգին կերակրել: Ժողովորդն ունի իր կյանքը բարելավված տեսնելու, այն գործով, ոչ թե խոստումներով ապացուցելու իրավունք ունի: Դրա համար է հեղափոխություն արել: Եթե նախկին բարքերը պիտի շարունակվեին, ոչ մեկին պետք չէր այս հեղափոխությունը, բացառությամբ մի քանի մարդու, որոնց կյանքում տեսանելի առաջընթաց է գրանցվել»,- ասաց պատգամավորը: Անդրադառնալով ՀՀԿ-ի հայտարարությանը, թե դրանով իշխանությունը Սերժ Սարգսյանին լռեցնելու փորձ է անում, Գ. Պետրոսյանը նշեց, թե ինքը չի կարող ասել՝ իշխանությունը որքանով պարտավորություններ ունի Ս.Սարգսյանի առաջ: «Ի վերջո, մի բան ճշմարտություն է, որ իշխանությունը զիջվեց անարյուն: Դրա համար էլ ասում են թավշյա հեղափոխություն: Բայց ես այդ հեղափոխությունը թավշյա չեմ համարում, որովհետև ենթադրվում է, որ թավշյա հեղափոխության արդյունքում պետք է թավշյա, իրար հարգող ու գնահատող հասարակություն ունենանք: Իսկ այսօր հասարակության մեջ աննախադեպ թշնամանքի մթնոլորտ է: Նա հույս հայտնեց, որ հաջորդ իշխանությունն էլ թավշյա ճանապարհով կգա: Հստակեցնող հարցին, թե իշխանափոխության նախադրյալնե՞ր է տեսնում, ԲՀԿ-ական պատգամավորը նկատեց. «Ոչ մի իշխանություն հավերժ չէ: 2018թ. հունվարին ոչ մեկ չէր կանխատեսում, որ ապրիլին հեղափոխություն է լինելու»,- ասաց պատգամավորը: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
