ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Հայաստանում իշխանազավթումից հետո տեղի ունեցող գործընթացների մասին մշտապես բարձրաձայնել ենք մեր մտահոգությունները՝ կապված երկրի ներսում տիրող իրավիճակի, անարդարությունների, քաղաքական հետապնդումների, հիմնարար ազատությունների ոտնահարման, ատելության և անհանդուժողականության մթնոլորտի անթույլատրելիության մասին, ինչպես նաև Հայաստանի և Արցախի անվտանգային մարտահրավերների, բանակցային գործընթացում հայկական դիրքերի թուլացման, տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումների ներքո երկու հայկական պետություններին սպառնացող վտանգների մասին:
ՀՀԿ գործունեությունը միտված է բացառապես ազգային և պետական շահի պաշտպանությանը, երկրում ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը և սահմանադրականության պահպանմանը:
Գործող վարչակազմին ցնցումների մեջ է գցում Հանրապետականի ներքաղաքական և արտաքին քաղաքական գործունեությունը, ինչը հատկապես տեսանելի դարձավ ՀՀԿ ղեկավարի հայտնի զագրեբյան ելույթից հետո, որում շոշափվեցին հայ ժողովրդի կենսական շահերին վերաբերող խնդիրներ և տրվեցին հստակ, այդ թվում՝ արտաքին քաղաքական գնահատականներ:
Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայության կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:
Հաշվի առնելով ներկայացված մեղադրանքի շինծու և անհեթեթ լինելու հանգամանքը՝ հայտարարում ենք.
1. Սերժ Սարգսյանին առաջադրած մեղադրանքը համարում ենք բացառապես քաղաքական հետապնդման աղաղակող դրսևորում:
2. Այս գործընթացի նպատակն է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգների ֆոնին, այդ թվում՝ բանակցային գործընթացի շուրջ վերջին զարգացումների համատեքստում:
3. Նման բիրտ քայլերով իշխանությունները նպատակ ունեն նաև շեղել հայ ժողովրդի ուշադրությունը երկրում օրեցօր սրացող բազմաթիվ այլ խնդիրներից:
4. Հռչակված «հակակոռուպցիոն պայքարի» ներքո ազգային հարցերի շուրջ այս պարզունակ հնարքները դատապարտված են, քանզի հանդիպելու են թե՛ Հանրապետականի, թե՛ այլ քաղաքական ուժերի և թե հանրության անկոտրում դիմադրությանը:
5. Տվյալ գործընթացի ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանում իշխանությունը զավթած պոպուլիստական և ավտորիտար ռեժիմի վրա:
6. Հանրապետականն այս հարցի և դրա շուրջ զարգացումների մասին բարձրաձայնելու է նաև միջազգային համապատասխան հարթակներում և ձևաչափերով»:

Դեսպանների փոխարինման հարցն է քննարկվում
11309:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
11208:18
«Ինչու է նենգափոխվում իրականությունն ու փորձ արվում ստեղծել պատրանք»․ Հակոբ Բադալյան
16303:06
«Նման քայլ կարող էին ձեռնարկել նաև թուրքական կամ ադրբեջանական հատուկ ծառայությունները»․ Արմեն Այվազյան
16500:54
«Նիկոլ, կարո՞ղ է Ալիևն է հիմար բովանդակությամբ sms ուղարկել ու պարտադրել, որ ՄԱԿ-ի ամբիոնից արտասանես»․ Գագիկ Համբարյան
15000:18
«Ընդամենն ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր, թե ադրբեջանցիների վերադարձի թեման փակված է»․ Արմեն Հովասափյան
144Երեկ, 23:48
«Ադրբեջանը պաշտոնապես լեգիտիմացրեց ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված իր ռազմավարությունը»․ Տաթև Զորյան
148Երեկ, 23:12
«Մենք կորցնում ենք նաև արդարության ու ճշմարտության ձայնը, որ պիտի հնչեր միջազգային հարթակներում»․ Լիաննա Գասպարյան
119Երեկ, 22:54