Ադրբեջանը նշում է ղարաբաղյան կարգավորման առաջին կարմիր գիծը. փաստաթուղթ է հրապարակվել
![]() 1875 Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2019 թ., 15:00 Պաշտոնական Բաքուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումն է ներկայացրել ԵԱՀԿ նախարարների խորհրդի անդամներին, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 5-ին՝ Բրատիսլավայում, հայտնում է minval.az կայքը: Ավստրիայում, Սլովակիայում և Սլովենիայում Ադրբեջանի դեսպանատան կողմից Twitter-ում հրապարակվել է մի փաստաթուղթ, համաձայն որի Ադրբեջանը դեռևս հակված է լուծել հակամարտությունը քաղաքական միջոցներով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Ադրբեջանական կողմը նշում է, որ հավատարիմ է հակամարտության լուծման փուլային տարբերակին, որը հիմնված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի և ԵԱՀԿ որոշումների, մասնավորապես, 1994թ. Բուդապեշտի գագաթնաժողովի որոշման վրա: Փաստաթղթում մասնավորապես նշված է. «Հակամարտության կարգավորումը հնարավոր է կատարել միայն Հելսինկիի եզրափակիչ ակտում ամրագրված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա՝ ամբողջությամբ հարգելով Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ դրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»: Ադրբեջանական կողմը նշել է, որ հակամարտության կարգավորման փուլային կարգավորման կողմնակից է, այն հիմնված է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի և ԵԱՀԿ որոշումների, մասնավորապես 1994թ. Բուդապեշտի գագաթնաժողովի ընդունած որոշման վրա: Ըստ փաստաթղթի՝ «առաջին քայլը պետք է լինի հայկական զինված ուժերի ամբողջական և անվերապահ դուրսբերումը Ղարաբաղի և «գրավյալ» այլ տարածքներից: Հաջորդ քայլը պետք է լինի Ադրբեջանի բնակչության վերադարձը, ինչպես նաև տարածաշրջանում հաղորդակցության վերսկսումը: Երրորդ փուլում պետք է որոշվի «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի» կարգավիճակը՝ Ադրբեջանի կազմում՝ Ադրբեջանի Սահմանադրության և օրենսդրության համաձայն: Կարգավիճակի որոշումը պետք է տեղի ունենա հայ և ադրբեջանական համայնքների ամբողջական ու հավասար մասնակցության և Ադրբեջանի կառավարության հետ գործակցության պայմաններում՝ օրինական ու ժողովրդավարական գործընթացների շրջանակներում»,-ասված է հուշագրում: Փաստաթղթում արձանագրված է, որ Ադրբեջանը հակամարտության քաղաքական լուծում վերը նշված շրջանակներից դուրս չի տեսնում: ![]() |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22

