«Հայաստանը միայն Երևա՞նն է». Նաիրի Հոխիկյան
![]() 489 Չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2019 թ., 23:45 Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ վարչապետը կոչ է անում Ամանորին չմտածել արտասահման մեկնելու մասին և հայացքներն ուղղել Երևանին: Ողջունելի հայտարարություն է պետության ղեկավարի կողմից, բայց հռետորական հարց վարչապետին՝ Հայաստանը միայն Երևա՞նն է: ՀՀ բոլոր իշխանությունները տարիներ շարունակ Հայաստանի բոլոր ռեսուրսները կենտրոնացրել են Երևանում, իսկ Երևանում էլ՝ մայրաքաղաքի կենտրոնում, մինչդեռ Հայաստանում կարելի է, օրինակ, շատ լավ Ամանոր նշել նաև Գյումրիում, Վանաձորում, Ջերմուկում, Մարտունիում, Արցախում և բազմաթիվ այլ բնակավայրերում: Եթե ես լինեի վարչապետի տեղը, այլ տրամաբանության ու բարձրորակ տոնակատարություն կազմակերպելու հանձնարարություն կտայի ոչ միայն Երևանի քաղաքապետին, այլև մարզպետներին, և հավատացեք, կարելի է ամբողջ երկրում կազմակերպել համակարգված ու գեղեցիկ այնպիսի տոն, որ յուրաքանչյուր հայաստանցի և յուրաքանչյուր հայ Նոր տարվա տոները հիշի որպես լավագույնը Հայաստանի (Արցախը Հայաստան է) ցանկացած վայրում: Մարզերում կազմակերպեք նույնպիսի հետաքրքիր թատերական տոնական ներկայացումներ, ինչպես արվում է Երևանում: Մարզերի երեխաներին էլ պարգևեք տոնական տրամադրություն, Ձմեռ պապը թող մարզերի երեխաներին էլ հյուր գնա և մարզային բնակավայրերի հրապարակներում էլ թող երեխաները վայելեն տոնը»: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
