«Վերևից ներքև մեղադրանքը սուտ է». Սամվել Բաբայան
![]() 623 Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2019 թ., 11:45 «Ցիրկը շարունակվում է․․․ Ձայնագրություններից պարզ երևում է, որ ես ասում եմ՝ դա տռուբա է։ Հասկանալի է մեղադրանքը, բայց քանի որ վերևից ներքև մեղադրանքը սուտ է, այն չեմ ընդունում։ Պարզ երևում է ձեր դիրքորոշումը, պետք է գործին ծանոթանալուց հետո կարճեիք, բայց չեք կարճել»,- այսօր դատական նիստի ժամանակ՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին, ասաց ամբաստանյալ, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Ամբաստանյալներից Սանասար Գաբրիելյանն էլ արձագանքելով դատավոր Գագիկ Պողոսյանի հարցադրմանը, թե ինչպիսի՞ դիրքորոշում ունի իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ, ասաց. «Դուք որ իմանայիք շառ են անում՝ կընդունե՞իք. Սերոժի պատվերն է»: Դատարանն այս պահին ուսումնասիրում է գործով առկա ապացույցները,: Այնուհետև կհարցաքննվի ամբաստանյալ Հրաչյա Մաիլյանը: Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ փողերի լվացում) եւ դատապարտել 6 տարվա ազատազրկման։ Վերաքննիչը անփոփոխ էր թողել առաջին ատյանի որոշումը, իսկ Վճռաբեկ դատարանը՝ բեկանել այն։ |

Անդրանիկ Թևանյանը դուրս եկավ Քննչական կոմիտեից
913:30
Ակցիայի մասնակիցները երթուղայինների ուղևորներին հորդորում են միանալ իրենց
3513:24
Բողոքի ակցիայի մասնակիցները ոստիկանության շենքի մոտ են
4813:18
Լևոն Քոչարյանին հոսպիտալացրել են
7313:12
«Մի՛ բրդիր. ոստիկա՞ն ես, թե՞ Նիկոլի պաշտպանը». լրագրողը՝ կարմիր բերետավորին (տեսանյութ)
7413:06
«Ժողի ռեկտորի մայրիկն է». Գևորգ Էմին-Տերյան
11212:54
Քաղաքացին, որին ոստիկանները մեքենայի մեջ ծեծում էին, Լևոն Քոչարյանն էր (տեսանյութ)
17112:36
Ակցիայի մասնակիցներն աղբամաններով փակում են Սարյան փողոցը
11512:30
