«Միջհամայնքային հանդիպումների վերաբերյալ դատողությունները համարում ենք արհեստածին». ԱԳՆ մամուլի խոսնակ
![]() 327 Ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2019 թ., 17:10 «Հակամարտության կողմերի վերաբերյալ ՀՀ կողմնորոշումը հստակ է: Կա 1994թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթում ամրագրված եռակողմ բանակցային ձևաչափը, որը բխում է 1994թ. հրադադարի համաձայնագրից: Իսկ կողմերի պատվիրակության կազմերի կազմումը կողմերի իրավասության դաշտում է: Լեռնային Ղարաբաղը երբևէ չի եղել երկհմայնքային միավոր: Անգամ խորհրդային տարիներին Ղարաբաղը եղել է հայկական ինքնավարություն: Ուստի՝ միջհամայնքային հանդիպումների վերաբերյալ դատողությունները համարում ենք արհեստածին: Դրանք մեկ նպատակ ունեն՝ պայմանականություններ մտցնել Արցախի իշխանությունների խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացի կողմ դառնալու հարցում». դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ ի պատասխան այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի ԱԺ պատգամավոր Հովհաննես Իգիթյանի այն հայտարարությունը, թե որևիցե խնդիր չի տեսնում, որ Ալիևի հետ միասին որևէ պատվիրակության անդամ, այդ թվում՝ նաև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, թե՛ իրենց ժառանգները, թե՛ իրենք իրենց Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք համարող մարդիկ լինեն պատվիրակության մեջ: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
