Իշխանությունը հավատարիմ կադրեր է փնտրում ընտրական հանձնաժողովներում. «Փաստ»
481 Շաբաթ, 14 դեկտեմբերի, 2019 թ., 10:25 «Իշխանափոխությունից հետո ՀՀ նոր իշխանություններն ամենուր հանդիպում են տարբեր «փակուղիների», որոնք նրանց առջև հաճախ խոչընդոտներ են առաջացնում։ Ըստ տեղեկությունների՝ հերթական խճճված վիճակն առաջացել է ընտրությունների նախապատրաստման հարցում։ «Փաստ» թերթի տեղեկություններով՝ ԿԸՀ-ում ու կառավարությունում բավական լուրջ մտահոգված են ընտրական հանձնաժողովներում իշխանության ներկայացվածության հարցով, քանի որ համապատասխան կադրային բազա չունեն։ Բանն այն է, որ և՛ տեղամասային, և՛ ընտրատարծքային ընտրական հանձնաժողովների գերակշիռ մասում գլխավորապես նախկին իշխանությունների կողմից հաստատված հանձնաժողովականներ են, որոնք տարիներ շարունակ այդ աշխատանքով են զբաղվել, և որոնց բոլորը ճանաչում են ու հիմնականում չեն վստահում, իսկ նոր մարդիկ ուղղակի չկան։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ այս փաստը ներկայումս իշխանությունների համար բավական խնդրահարույց է, և լուրջ աշխատանքներ են տարվում՝ հավատարիմ կադրեր գտնելու և հանձնաժողովները համալրելու համար»,-գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
