Կառավարության 2017թ. որոշման մի մասը բառ առ բառ արտագրված է Լիդիանի փաստաթղթից. ՀԲՃ
452 Շաբաթ, 14 դեկտեմբերի, 2019 թ., 21:40 ՀՀ կառավարության 2017թ-ի որոշման մի մասը բառ առ բառ արտագրված է Լիդիանի փաստաթղթից: Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատը: «Շատերը տեղյակ են, թե նախորդ կառավարությունների օրոք ինչպես են գրվել բազմաթիվ օրենքներ և որոշումներ։ Դրանք հիմնականում միտված են եղել որոշակի խմբերի շահերը սպասարկելուն և նրանց անխափան գործունեությանն աջակցելուն։ Բայց մենք պատահաբար հանդիպեցինք մի ցցուն օրինակի, երբ ընդերքօգտագործման ոլորտին առնչվող որոշման մի մեծ հատված ուղղակի արտագրված է մեկ այլ փաստաթղթից։ Այսպես․ 2017թ-ի օգոստոսի 10-ի ՀՀ կառավարության նիստում (կետ 8) ընդունվել է մի որոշում, որը մշակվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում։ Մինչ այդ տարբեր պետական կառույցներ դիտողություններ են արել, որից հետո այն լրամշակվել է ու ի վերջո ընդունվել վերջնական տեսքով։ Այդ որոշումով սահմանվել է ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցմանը ներկայացվող տեխնիկական պահանջները և չափանիշները։ Առաջին հայացքից թվումէ, թե ամեն ինչ նորմալ է։ Բայց այդ որոշումն ընթերցելիս պարզվում է, որ 4-րդ գլխի (Կույտային տարալվացման հարթակի կառուցմանը ներկայացվող տեխնիկական պահանջները և չափանիշները) կետերի մեծ մասն ու մի ամբողջ հատված (63-69 կետերը) բառ առ բառ արտագրված են Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքաքարի կույտային տարրալվացման և ոսկու կորզման գործընթացների 2016թ․-ի տեխնիկական ռեգլամենտից, որը կազմել է «Գեոթիմ» (ներկայումս «Լիդիան Արմենիա») ընկերությունը։ Համոզվելու համար ներկայացնենք որոշման այդ կետերը և Լիդիանի վերոնշյալ ռեգլամենտի այն հատվածի լուսապատճենը, որտեղից արտագրված են այս կետերը․ 63. Կույտային տարալվացման գործընթացի իրականացման անվտանգ կազմակերպման նպատակով անհրաժեշտ է նախատեսել սանիտարական միջոցառումներ, այդ թվում՝ ռեագենտ և սորբցիոն նյութերի կառավարման ծրագիր, քանի որ նատրումի ցիանիդի քայքայման և ցիանային՝ լուծույթներից ոսկու սորբցիայի ժամանակ գոյություն ունի թունավոր ցիանաթթվի՝ արտադրական տարածքների մթնոլորտ արտանետման վտանգ: 64. Նատրիումի ցիանիդի քայքայումը և լուծույթից ցիանաթթվի արտանետումը տարածքների մթնոլորտ նվազեցնելու համար պետք է նախատեսել նատրիումի հիդրօքսիդի ավելացումը (լրալցումը) նատրիումի ցիանիդի խիտ (10-տոկոսանոց) լուծույթի բաքերի (տարողությունների) մեջ՝ рН-ը 12-ից բարձր պահելու համար: 65. Ոսկու սորբցիայի գործընթացի առավել անվտանգ անցկացման համար լուծույթների 10-ից պակաս рН-ի նվազեցման դեպքում պետք է նախատեսել նրանց մեջ նատրիումի հիդրօքսիդի ավելացում՝ մինչև սահմանված մեծությունը: 66. Լուծիչների բաքերում և սորբցիոն սյուներում պետք է նախատեսել արտազատվող ցիանաթթվի ասպիրացիա՝ համաձայն մշակվող լուծույթների ծավալների և նրանցում նատրիումի ցիանիդի խտության: 67. Անհրաժեշտ է լուծույթների рН-ը պահել 10-11 մակարդակի վրա՝ առավել թունավոր ցիանաջրածնի առաջացումը բացառելու համար: Ցիանաջրածնային թթվի աղերի (աերոզոլի տեսքով) և ցիանաջրածնի (գազի կամ գոլորշու տեսքով)՝ մթնոլորտ արտանետումը բացառելու համար անհրաժեշտ է ամբողջ սարքավորումները տեղադրել առավելագույնս իրար մոտ, պահել որոշակի բացասական ճնշման տակ: 68. Օդափոխությունը պետք է լինի պահուստով: Քարշող օդափոխության համակարգերով հեռացվող օդը մթնոլորտ արտանետվելուց առաջ պետք է մաքրել թունավոր նյութերից՝ մինչև սահմանային թույլատրելի խտությունը չգերազանցող պարունակությունը: 69. Լուծույթների վնասազերծումը, ինչը ներառում է ցիանիդների բնական՝ մթնոլորտային, և քիմիական քայքայումը, պետք է իրականացվի տարալվացման կույտերի շահագործման ավարտից հետո: Որոշման 69-րդ կետն էլ բառացի արտագրված է նույն ռեգլամենտից, բայց արդեն 48-րդ էջից, և այդպես շարունակ՝ ինչպես նշեցինք վերևում։ Տեսնո՞ւմ եք ինչպիսի «հոյակապ» համագործակցություն է եղել նախորդ կառավարությունների և հանք շահագործող ընկերությունների միջև։ Փաստորեն Հայաստանում կույտային տարալվացման հարթակի կառուցմանը ներկայացվող տեխնիկական պահանջները և չափանիշները կազմվել են մի ընկերության փաստաթղթից արտագրելու միջոցով, որն հենց այդ պահին սկսել էր կառուցել այդպիսի հարթակ։ Հիրավի, որ սա «փառահեղ» գաղափար է և «փառահեղ» որոշում։ Եվ սա ընդամենը մի տեսանելի օրինակ է, որը ցույց է տալիս, թե ինչպես են հիմնականում գրվել օրենքներն ու որոշումները մինչև 2018թ-ի մայիսը։ Մենք շատ պատահաբար հայտնաբերցինք այս արտագրության դեպքը, քանի որ շատ լավ ծանոթ էինք Լիդիանի 2016թ․-ի այդ տեխնիկական ռեգլամենտին։ Կարելի է միայն ենթադրել, թե դեռ քանի՞ նմանատիպ անտեսանելի, ավելի վտանգավոր ու չբացահայտված դրվագներ կան նախկինում գրված օրենքներում և որոշումներում։ Բոլորս շատ լավ գիտենք, որ դրանք հաճախ գրվել են պատվերով և հստակ ընդերքօգտագործողների շահերը սպասարկելու համար։ Դրանց գրելուն հաճախ մասնակցել են հենց հանքավայրերի լիցենզիաներ ունեցողներն ու նրանց սպասարկող իրավաբանները։ Եվ բոլորին պետք է պարզ լինի, որ հետհեղափոխական Հայաստանում կառավարությունը պարտավոր չէ հետևել և անընդհատ հղումներ անել այսպիսի եղանակներով գրված իրավական ակտերին։ Հավանական է, որ հիմա էլ այդ գրողների մեծ մասը տարբեր պաշտոններ են զբաղեցնում պետական համակարգում և այս գործելաոճը դեռ պահպանվում է։ Բնականաբար իրենք շահագրգռված չեն և չեն նախաձեռնի դրանք փոխելու գործընթաց։ Այդ պատճառով անհրաժեշտ է լուրջ գույքագրում իրականացնել, իրավական և մասնագիտական անաչառ վերլուծության ենթարկել ընդերքօգտագործման և բնապահպանական ոլորտի օրենսդրությունը, վերանայել դրանք և վերջապես ազատվել մերժվածներից մնացած կադրերից և պատվերով գրված օրենսդրությունից»,-ասված է հայտարարությունում։ |
82 մլն 168 հազար դրամ՝ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ «Ժողովուրդ»
50320.04.2024, 09:24«Ադրբեջանի ռազմական ագրեսիան հանգեցրել է լուրջ բնապահպանական խնդիրների». Եղիշե Կիրակոսյանը՝ Հաագայում
85115.04.2024, 21:24Վերջին տասնամյակներում առաջին անգամ Վայոց Ձորում սև անգղի բույն է հատնաբերվել
75710.04.2024, 21:36Ուրալ գետի մակարդակը մեկ օրում բարձրացել է 81 սմ-ով (տեսանյութ)
168810.04.2024, 10:30Ապրիլի 10-ին առանձին գետերում հնարավոր են ջրի վտանգավոր ելքեր
80709.04.2024, 13:30«Ալավերդու ծառերի խորը էտը մտահոգիչ է»․ Օլեգ Դուլգարյան (լուսանկար)
72407.04.2024, 13:48«Նայեք, թե ինչպիսի տեսք ունի 95% կպչողականությունը»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
83606.04.2024, 11:18«Հետո եկան «աննախադեպերն» ու «հնձեցին» ծառերը»․ Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
89403.04.2024, 17:24