«Խոսքն այստեղ Արևմտյան Հայաստանի մասին չէ». Հրանուշ Խառատյան
![]() 377 Երեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2019 թ., 04:35 Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էրդողանին դուր չի՞ գալիս Թուրքիայի պատմականության ժամանակը, թե՞ իր ներկային և երազելի ապագային սպառնացող վտանգները. Էրդողանը գտնում է, որ «780.000քկմ և ավելի քան 2.000 տարվա պատմություն ունեցողի հետ այդպես վարվելն այնպիսի բան չէ, որը կմնա անպատասխան»։ Ոչ, խոսքն այստեղ Արևմտյան Հայաստանի մասին չէ, խոսքն իրականում 11-րդ դարում Մանազկերտի ճակատամարտով Օգյուղ Սելջուկի հիմնած Սելջուկյան պետության և նրա շարունակության՝ Օսմանյան կայսրության, ապա Թուրքիայի Հանրապետության մասին է: Հասկանալի է, որ 1000 տարին 2000, նույնիսկ 3000 ներկայացնելու սիրված զառանցանքը պետական օնանիզմի հաճույքներից մեկն է, բայց ընդամենը 250 տարվա պատմություն ունեցող ԱՄՆ-ին ինչո՞ւ վախեցնել անրջային 2000 տարիներով, եթե կարող են օղուզների ցեղի առաջնորդ Օսմանի կողմից 700 տարի առաջ հիմնադրած կայսրության հզորությամբ վախեցնել: Բայց կարևորը սա չէ, կարևորն այն է, որ Էրդողանը կառչում է առավել հուսալի՝ «այո՛, մենք սրիկա ենք եղել, բայց դուք էլ պակաս սրիկաներ չեք եղել» թեմայից՝ «Մենք կբացահայտենք, որ Արևմուտքի անցյալը ռասիզմի և գաղութատիրության պատմություն է»՝ ամերիկյան հնդկացիներ, ստրկավաճառություն, կոտորածներ... Չի խոսում միայն ֆաշիզմի և նացիզմի մասին, միակի, որը Նյուրնբերգյան դատարանով քննվել է: Արևմուտքի ռասիստական և գաղութատիրական «մութ անցյալը» վաղուց արդեն մութ չէ: Ճիշտ է, դա լուսավոր անցյալ չէ, բայց բացահայտված է առանց Էրդողանի ջանքերի: Ընդ որում՝ ռասիզմի և գաղութատիրության պատմության անցյալով Արևմուտքն այսօր ջանում է միավորել երկրներին ռասիզմի և գաղութատիրության դեմ պայքարելու, հենց նրա, ինչը շարունակում է մնալ Էրդողանի գլխավորած երկրի ներկան ու երազելի ապագան: Այս իմաստով Էրդողանի վախերն արդարացի են. այսօրվա հակահայկական, հակահունական, հակաքրդական, հակաալեվիական ռասիզմն ու գաղութատիրությունը Թուրքիայում կարող են գործնական սպառնալիք դառնալ Թուրքիա պետության դեմ»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
11802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14500:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
191Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
213Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
146Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
273Երեկ, 23:12
