«2018-ին ինձ դիմեցին «Իմ քայլը» նախընտրական ցուցակի որոշ թեկնածուներ». Դանիել Իոաննիսյան
![]() 388 Երեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2019 թ., 15:50 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2018-ի նոյեմբերին ինձ դիմեցին «Իմ քայլը» նախընտրական ցուցակի որոշ թեկնածուներ և հարցրին, թե արդյոք որևէ խնդիր կա, եթե իրենք դրամահավաք անեն ու դրա գումարներն իրենց անունից մուտքագրեն հիմնադրամի հաշիվ: Ես ասացի, որ դրանում առանձնապես խնդիր չկա, ժողովրդավարությանը վայել պրակտիկա է, բայց, ըստ Ընտրական օրենսգրքի, իրենք չեն կարող 5 միլիոն դրամից ավել մուտքագրել նախընտրական հիմնադրամի հաշիվ: Այժմ վերահաստատում եմ՝ դրանում որևէ կոռուպցիա չկա: Ասեմ ավելին, այդ պրակտիկային դիմել են նաև այլ կուսակցություններ: Մենք նաև դրանում խնդիր չենք տեսել, երբ 2017-ի ընտրություններին դա անում էր, օրինակ, ՀՀԿ-ն: Հ. Գ. Միանգամից ասեմ, որ դա նորմալ պրակտիկա է, երբ կուսակցություները և թեկնածուները մեզանից խորհուրդ են հարցնում: Տարբեր առիթներով դա արել են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի և նույնիսկ Վրաստանի տարբեր ընտրությունների տարբեր ճամբարների թեկնածուներ»: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
