Մանվել Գրիգորյանի պաշտպանը միջնորդեց խափանման միջոցի փոփոխման համար բնակարաններ գրավադրել
![]() 412 Երեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2019 թ., 17:05 ԱԺ նախկին պատգամավոր Մ. Գրիգորյանի գործով այսօրվա նիստում քննվեց պաշտպան Լևոն Բաղդասարյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալին գրավով ազատ արձակելու վերաբերյալ: Քանի որ Մ. Գրիգորյանի գույքը կալանքի տակ է, պաշտպանը միջնորդեց որպես գրավ ոչ թե դրամական միջոցով վճարել, այլ անշարժ գույքով՝ 1 մլրդ 670 մլն 950 հազար և 1 մլրդ 336 մլն 718 հազար արժեք ունեցող 25 բնակարաններով: Դրանց վկայականներն ու այլ փաստաթղթեր պաշտպանը հանձնեց դատարանին: Դատավոր Մնացական Մարտիրոսյանն էլ նշեց, որ դրանք կուսումնասիրվեն: Նիստում դատավորն ընթերցեց ՀՔԾ-ի գրությունը, որով թույլատրվում էր հարցաքննել Մանվել Գրիգորյանին: Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին, ժամը 14.00-ին, իսկ դրանից 1 ժամ անց՝ 15.00-ին՝ Նազիկ Ամիրյանի՝ անջատված մասով գործով դատական նիստը: Հիշեցնենք, որ Մ. Գրիգորյանի և նրա տիկնոջ գործերը դատարանը քննում էր միասին, սակայն հաշվի առնելով Մ. Գրիգորյանի բացակայությունները, Ն. Ամիրյանի գործն անջատվեց: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
