«Եթե գրավի ողջամիտ չափ ասենք, մի հատ էլ էդ չափը պիտի հիմնավորենք». Հայկ Ալումյան
![]() 299 Չորեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2019 թ., 15:50 Այսօր Վերաքննիչ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի գործով դատավարության ժամանակ, փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով իրենց կողմից դատավորին ներկայացված ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդության որոշմանը, հայտարարեց, որ այն կամայական է: «Դատարանի որոշումը կամայական է: Ես պիտի նաև ասեմ, որ ցանկացած պահի, երբ կողմերից որևիցե մեկը փորձ անի մեր վերաքննիչ բողոքի սահմաններից դուրս գալ, մենք օրինական կարգով, պահպանելով դատական նիստի կարգը, ամենախստիվ ձևով առարկելու ենք նման տեսակետը մեր դեմ: Մենք նաև գիտենք, որ փորձ է արվելու այս դատավարությունը վերածել ինչ-որ չափով հանրահավաքի, դրա դեմ նույնպես առարկելու ենք»,- ասաց Ալումյանը: Այնուհետև, դատարանը փորձեց հստակեցնել, թե որքա՞ն է պաշտպանական կողմի գրավի ողջամիտ չափը, ինչին պաշտպանը պատասխանեց, որ այդ հարցը քննարկել են դեռևս 6 ամսի առաջ: «Մենք գտնում ենք, որ դատարանն ինքը պետք է որոշի գրավի չափը. այսինքն՝ որն է այն չափը, որը կարող է կանխել կալանքը: Եթե տվյալ գործով կալանքի տակ գտնվող անձը կկարողանա վճարել, ուրեմն դուրս կգա, չի կարող՝ կշարունակի մնալ կամ կբողոքարկի չափը: Բայց մենք ողջամիտ չափ չենք ուզում առաջարկել դատարանին, որպեսզի մի հատ էլ լրացուցիչ ապացույցի բեռը չկրենք, թե այսքան գումարը ողջամիտ է, ինչի՞ է ողջամիտ, ինչո՞ւ ողջամիտ չի: Որովհետև, եթե մենք ինչ-որ չափ ասենք, ստացվում է մի հատ էլ էդ չափը պիտի հիմնավորենք, մի հատ էլ դրա շուրջ պիտի գնա դատավարություն»,- պարզաբանեց Հայկ Ալումյանը: Հիշեցնենք, ավելի վաղ դատավոր Լուսինե Աբգարյանը մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ինքնաբացարկի միջնորդությունը։ |

«Նիկոլ, *******» վանկարկումներով քաղաքացիները փողոցներ են փակել. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
3209:12
Հացադուլ հայտարարած Սուրեն Պետրոսյանը գիշերն անցկացրել է Հրապարակին հարակից այգում (տեսանյութ)
7309:00
Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում (լուսանկար)
11108:24
«Ժամանակն է խոսել ուղիղ. մեր հասարակության մեջ կա *եխ». Վազգեն Սաղաթելյան
14504:12
«Բերման ենթարկվածները/ձերբակալվածները դաժանաբար ծեծված են». Վարազդատ Հարությունյան
33802:06
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Էրդողանը հայտարարել է, որ Փաշինյանը տեղյակ է եղել «Ադրբեջանի հակաահաբեկչական գործողության մասին»
515Երեկ, 23:36
Կամիր խաչը հերքում է «Հայկական ժամանակ»-ի լուրը, թե Լաչինի միջանցքը բացվել է
491Երեկ, 23:06
Բերետավորները քաշքշելով բաժին են տարել քաղաքագետ Արա Պողոսյանին և 2 պատերազմների մասնակից Արման Պողոսյանին
343Երեկ, 22:30
